ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախ այցելելու համար ադրբեջանցիները ռուս լրագրողին սպառնացել են բռնաբարել և սպանել

Phoenix Tour Armenia

Ռուս լրագրող Իգոր Շիրյաևն արտասահմանյան լրագրողների խմբի հետ փետրվարի 10-14–ը եղել է Արցախում։ Նա պատրաստվում է հրապարակումների շարք ներկայացնել` նվիրված Արցախի տեսարժան վայրերին։ Առայժմ ներկայացրել է «Արցախ-2018. ինը տարի անց…» նախաբանը «Հետաքրքիր աշխարհ» ինտերնետային պարբերականում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:

«Ինը տարի անց մենք վերադարձել ենք Արցախ։ Դա անխուսափելի էր։ Արցախը մեր հոգիների ձգողականության կետն է։ 9 տարի առաջ` 2009թ-ին, մենք եկել էինք Արցախ, որպեսզի ընթերցողներին պատմենք այդ երկրի և այստեղ ապրող մարդկանց գեղեցկությունների մասին։ Եվ ահա ինը տարի հետո մենք վերադարձել ենք, որպեսզի շարունակենք մեր պատմությունը»,- սկսել է հեղինակը իր հրապարակումը։

Նրա խոսքով` Արցախն, ընդհանուր առմամբ, ապրում է խաղաղ կյանքով։

«Երկիրը ծաղկում է և բարգավաճում, դա շատ նկատելի է 2009թ-ի հետ համեմատած։ Այստեղ ժամանում են տարբեր մարդիկ, այդ թվում` զբոսաշրջիկներ, լրագրողներ, արվեստի և գիտության գործիչներ», - գրում է լրագրողը։

Հեղինակը հիշեցնում է, որ Արցախ այցելելուց հետո Ադրբեջան գնալը (նույնիսկ որպես զբոսաշրջիկ) հղի է հնարավոր վտանգավոր հետևանքներով։

Շիրյաևը նշում է, որ անձամբ իր համար Արցախը հոգու ձգողականության կետ է։

«Արցախը հայկական է, թե՞ ադրբեջանական. անձամբ ինձ համար պատասխանն ակնհայտ է` միանշանակ հայկական։ Դա պատմական և քաղաքական փաստ է։ Այո, Ադրբեջանի համար շատ վիրավորական է ընդունել պատերազմում պարտված լինելու փաստը, բայց պետք է կարողանալ ընդունել պարտությունը։ Ըստ էության` գլոբուսի վրա հիմա գոյություն ունի նոր երկիր, որն առաջացել է հայկական ազգային-ազատագրական շարժման և արցախյան պատերազմի հետևանքով. դա Արցախի Հանրապետությունն է։ Իմ սուբյեկտիվ կարծիքով` Արցախի միջազգային ճանաչումը մոտ ապագայի հարց է, քանի որ փաստերի հետ պետք է հաշվի նստել», – ընդգծում է նա։

Հեղինակի խոսքով` նա իրեն հաշիվ է տալիս, որ կողմերից յուրաքանչյուրը (հայկական և ադրբեջանական) իրեն ճիշտ է համարում այս միջազգային հակամարտությունում, հասկանում, թե ինչ է տեղեկատվական պատերազմը և ինչ բարդ է գտնել պատմական արդարությունը։

«Բայց կա սուբյեկտիվ պատճառ, ըստ որի Արցախը միշտ կհամարեմ հայկական։ Երբ 2009թ–ին մենք ժամանեցինք Արցախ, հեռու էինք քաղաքականությունից։ Մենք եկել էինք որպես զբոսաշրջիկներ և լրագրողներ, որպեսզի պատմենք ընթերցողներին այդ հողի գեղեցկության մասին… Հայերն ընդունեցին մեզ որպես ամենաթանկ հյուրերի։ Ես շատ ընկերներ ձեռք բերեցի հայերի շարքում։

Ադրբեջանցիները, հակառակը, ողողեցին ինձ սպառնալիքներով։ Ինձ գրեցին, զանգահարեցին հեռախոսով, սպառնացին բռնաբարել, սպանել, իսկ հետո կրկին բռնաբարել։ Նրանք հաշվի չէին առել իմ բնավորությունը։ Ինձ անհնար է վախեցնել։ Եթե ինձ սպառնում են, ես հակառակն եմ անում։ Եվ հակառակը` բարությունը և հյուրընկալությունը միշտ կհիշեմ։ Եվ հիմա Ադրբեջանը ստիպված է ընդունել այն փաստը, որ ես Արցախը միշտ համարելու եմ հայկական, իսկ հայերին` իմ ընկերները։ Ընկերներին չեն դավաճանում, ինչպես ասում են Ռուսաստանում», -գրում է նա։


Այն, որ Ադրբեջանն Իգոր Շիրյաևին ներառել է իր տխրահռչակ «սև ցուցակում», լրագրողը նշում է. «Ես միշտ հիշում եմ, որ այդ ցուցակում իմ կողքին գտնվում են, օրինակ, Մոնսերատ Կաբալյեն և ուրիշ շատ արժանի մարդիկ։ Ինձ համար պատիվ է նրանց հետո գտնվել մի ցուցակում։ Իսկ եթե զբոսաշրջիկներից ինչ-որ մեկն անհանգստանում է, որ Արցախ այցելելուց հետո նա չի կարող մեկնել Ադրբեջան, ապա նրան ոչ ոք չի խանգարում տեղերով փոխել այդ ուղևորությունները` սկզբում Ադրբեջան, ապա` Արցախ»։

Հրապարակման հեղինակը նաև հավելում է, որ Արցախը հսկայական զբոսաշրջային պոտենցիալ ունի, իսկ հայկական (և համապատասխանաբար արցախյան) խոհանոցը լավագույններից մեկն է աշխարհում։ «Արցախյան ալկոհոլը (կոնյակ, խաղողի գինի, թթի, հոնի, սալորի օղիներ) անկրկնելի ազդեցություն ունեն հոգու և մարմնի վրա։ Արցախի լեռները գեղեցկության և ոգեշնչման անսպառ աղբյուր են»։




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: