ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն արժանացել է «Թվային դարի խորհուրդը իրագործելու համար» մրցանակին

mtcit.am

Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում ընթացող ՏՏ համաշխարհային համաժողովի («WCIT 2018»-ը) շրջանակներում հայկական պատվիրակությունը` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ղեկավար կազմի գլխավորությամբ մասնակցել է կարևոր մի քանի պաշտոնական և գործարար հանդիպումների: 

Մասնավորապես, համաժողովի ընթացքում տեղի է ունեցել նախարարական կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում ներկայացվել են ՏՀՏ ոլորտում ՀՀ ձեռքբերումներն ու նվաճումները, ինչպես նաև` գործարար և ներդրումային գրավչությունը: Քննարկվել են երկրների միջև ազգային թվային օրակարգերի ներդրման գործում փորձի և գիտելիքի ակտիվ փոխանակման և առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման շուրջ համագործակցության հնարավորությունները:

Արման Խաչատրյանը երկկողմանի ձևաչափով հանդիպել է նաև Հնդկաստանի Իրավունքի, արդարադատության և ՏՏ նախարար Ռավի Պրասադի, Բանգլադեշի ՏՏ նախարար Զունաիդ Պալակի, Հնդկաստանի Տելանգանա նահանգի ՏՏ նախարար Տարակա Ռաոյի, Շվեդիայի Կրթության և գիտության պետական քարտուղար Կարին Ռոդինգի և «Ադոբ» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Շանտանու Նարեյնայի հետ: Վերջիններիս փոխանցվել է հրավեր՝ այցելելու 2019 թ.-ին Հայաստանում նախատեսված ՏՏ համաշխարհային համաժողովին: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել դեպի Հայաստան գործարար այցերի կազմակերպման շուրջ: 

ՏՏ համաշխարհային համաժողովի («WCIT 2018»-ը) շրջանակներում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն արժանացել է ՏՏ համաշխարհային համաժողովի ՏՀՏ ոլորտի բարձր՝ «Թվային դարի խորհուրդը իրագործելու համար» մրցանակին:

Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական  տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: