ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Հայաստանի հետ կապված շատ ծրագրեր ունեմ». Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպանին

parliament.am

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսին, հայտնում է ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը:

Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություն:

Արա Բաբլոյանի խոսքով՝ տարածությամբ միմյանցից հեռու Հայաստանին և Բրազիլիային միավորում են բարեկամական ջերմ հարաբերությունները և բրազիլահայ համայնքի առկայությունը:

ՀՀ ԱԺ նախագահը, անդրադառնալով Բրազիլիայի հայ համայնքի գործունեությանը, նրանց բնութագրել է որպես Բրազիլիայի ազնիվ ու արժանապատիվ քաղաքացիների:

Խորհրդարանի ղեկավարը փաստել է, որ Հայաստանի և Բրազիլիայի միջև հարաբերությունները տարեցտարի զարգանում և ընդլայնվում են՝ հորիզոններ բացելով համագործակցության նոր բնագավառների համար:

Արա Բաբլոյանը կարևորել է տարիների ընթացքում կատարված բարձր մակարդակի այցերը և դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությանն ու համագործակցության աշխուժացմանը՝ հույս հայտնելով, որ որպես փորձառու դիվանագետ՝ Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը կնպաստի հայ-բրազիլական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության խորացմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին՝ կարևորելով խաղաղությանն ու կայունությանն ուղղված քայլերը:

ՀՀ-ում Բրազիլիայի նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել Արա Բաբլոյանին ընդունելության համար ու ներկայացրել առաջիկա անելիքները, երկկողմ հարաբերությունների և համագործակցության ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունները:

Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսի խոսքով՝ երկու երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություները, մասնավորապես ստորագրված պայմանագրերը կսկսեն իրականանալ Բրազիլիայի Սենատում վավերացվելուց հետո: Դեսպանի խոսքով՝ վավերացումը հնարավորություն կտա նոր ծրագրեր իրականացնել գյուղատնտեսության ոլորտում, բացել բրազիլական շուկան հայ արտադրողի համար, մեծացնել ապրանքաշրջանառության ծավալները:

Դեսպանը նշել է, որ գործնական դիվանագիտության կողմնակից է, և Հայաստանի հետ կապված շատ ծրագրեր ունի իրականացնելու:

Նորանշանակ դեսպանը պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցելու ՀՀ Ազգային ժողովի հետ, նպաստելու խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության աշխուժացմանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: