ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը՝ տնտեսական պատերազմի շեմի՞ն

Accent TV

Ամերկայի Միացյալ Նահանգները շարունակում է զարմացնել տնտեսության պրոտեկցիոնիզմի (հովանավորչության) սուր դրսևորումներով: Ակնհայտ է, որ նախագահ Թրամփի կողմից իրականցվող «Ամերիկան առաջինը» տնտեսական կուրսն առաջիկայում փոփխվելու միտում չունի: Ավելին՝ Միացյալ Նահանգներում քննարկվում է ալյումինի և պողպատի ներկրման նկատմամբ սահմանափակումների հարցը: Հասկանալիորեն, քննարկումների աշխարհագրությունը մեծ է, քանի որ հարում է ՌԴ, Չինաստանի և Եվրամիության անմիջական շահերը:

Ամեն ինչ սկսվեց նախորդ տերեվերջին ԱՄՆ-ում իրականացված երկու հետազոտություններից, որոնք պետք է պարզեին ալյումինի և պողպատի ներկրման ազդեցությունը երկրի անվտանգության վրա: Արդյունքում, ընթացիկ տարվա սկզբին նախագահ Թրամփին ներկայացվեցին վերոնշյալ ապրանքների ներկրման նկատմամբ սահմանափակումների անհրաժեշտության հիմնավորումներ: Նպատակը՝ տարեկան կրճատել ալյումինի և պողպատի ներկրումը՝ համապատասխանաբար 668 հազար և 13,3  մլն տոննա: Նախագահն իր որոշումը պետք է հայտներ 90 օրվա ընթացքում, այսինքն ապրիլ ամսին:

Թեման նոր զարգացումներ ստացավ նախորդ շաբաթ, երբ ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբուր Ռոսը հանդես եկավ հայտարարությամբ, որով, ըստ էության, փաստվեց ԱՄՆ մտադրությունը՝ ալյումին և պողպատի ներկրման շուկայում սահմանափակումներ կիրառելու հետ կապված:

Ամերիկյան նախարարի հայտարարությանը հաջորդեց Եվրահանձնաժողովի մեկնաբանությունը, մասնավորապես, ներկայացուցիչ Մարգարիտաս Սխինասի ելույթը, որում ասվում է Եվրամիության ծայրահեղ անհանգստության մասին, եթե ԱՄՆ ադմինիստրացիան վնասի Եվրամիության արդյունաբերությունը: Բացի այդ, Եվրամիության կողմից արդեն իսկ շրջանառվում է ամերիկյան այնպիսի ապրանքատեսակների ներկրման սահմանափակումների մասին, ինչպիսիք են կարտոֆիլն ու լոլիկը, մոտոցիկլները և Բուրբոն տեսակի վիսկին: Ընդ որում, փորձագիտական շրջանակներում արդեն իսկ շրջանառվում է Եվրամիության կողմից պատասխան քայլերի ավելի ցավալի լինելու մասին: Մասնավորապես, նշվում է, որ Եվրամիության կողմից ընտրվել են այնպիսի արտադրատեսակներ, որոնց արտադրության հետ կապ ունեն Թրամփի մերձավորները: Օրինակ, Harley Davidson մակնիշի մոտոցիկլներն արտադրվում են Վիսկոնսին նահանգում, որտեղից ներկայացված է եղել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը: Իսկ ահա Բուրբոն տեսակի վիսկին արտադրվում է Կենտուկիում և Թենեսիում՝ կրկին Թրամփի մերձավորներից մեկի՝ Միչ Մըքքոնելի հայրենիքում:

Թեև զարգացումներն առայժմ թվում են բուռն ու հետևանքային, սակայն տնտեսական պատերազմի մասին դեռևս վաղ է խոսել, քանի որ ըստ էության, հստակ որոշված չէ թե սահմանափակումների որ տարբերակին կհանգի ԱՄՆ ադմինիստրացիան: Բանն այն է, որ Առևտրի նախարարի կողմից ներկայացվել է հնարավոր երեք տարբերակ. պողպատի նկատմամբ առաջարկվում է կամ սահմանել նվազագույնը 24%  մաքսատուրք, կամ կրճատել 12 երկրներից ներկրման ծավալը 50%-ով, կամ սահմանել ներկրման քվոտաներ՝ նախորդ տարվա ծավալների 63%-ի չափով: Ալյումինի նկատմամբ առաջարկվում է սահմանել նվազագույնը 7,7% մաքսատուրքի սահմանում, կամ 12 կոնկրետ երկրներից ներկրումների համար 23,6% մաքսատուրք, կամ ալյումինի ներկրման համախառն ծավալի նկատմամբ քվոտայի սահմանում՝ նախորդ տարվա ծավալի 86,7%-ի չափով:  Նշվող տարբերակներից ԵՄ համար խոցելին այդ տասներկու երկրներն են, որոնց թվում առավելապես հենց եվրոպականներն են:

 Ամենայն հավանականությամբ, մեծ սրացումների կարելի է սպասել հենց այդ տարբերակի ընտրության դեպքում: Առայժմ «պատերազմը» տեղեկատվական հարթությունում է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: