Լիբանանի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Փետրվարի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունին՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանի: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգ:
Հանդիպմանը Նորին Սրբությունն իր ուրախությունն արտահայտեց բարեկամ երկրի նախագահի՝ Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն այցի կապակցությամբ՝ գոհունակությամբ հաստատելով, որ հայ-լիբանանյան սերտ կապերն ունեն պատմական խոր արմատներ՝ ամրորեն խարսխված փոխադարձ վստահության վրա:
Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ նախագահ Միշել Աունի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև տարբեր ոլորտներում երկկողմ գործակցության ամրապնդման և երկու ժողովուրդների փոխհարաբերությունների առավել ընդլայնման տեսանկյունից:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ հայ ժողովրդի հանդեպ եղբայրական սիրո և բարյացակամության արտահայտությունն արաբ ժողովրդի հյուրընկալ ոգին էր, որի շնորհիվ Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ հայորդիներն ապաստան գտան Լիբանանի օրհնյալ երկրում։ Դրա վկայությունը Նորին Սրբությունը նկատեց Լիբանանի այսօրվա աշխույժ հայ համայնքի առկայությունը, որը սփյուռքի ամենաավանդական և կազմակերպված համայնքներից է և վայելում է երկրի իշխանությունների հարգանքն ու հոգածու վերաբերմունքը։
Հայ-լիբանանյան կապերի զորացման գործում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց նաև այն հանգամանքը, որ Լիբանանում են գտնվում Հայոց Եկեղեցու Նվիրապետական Աթոռներից Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, ինչպես նաև Հայ Կաթողիկե Պատրիարքությունը։
Իր հերթին նախագահ Աունը, իր ուրախությունն արտահայտելով Սուրբ Էջմիածին այցի առիթով, հույս հայտնեց, որ իր այցը բարեկամ երկիր դրական արդյունքներ կբերի հայ-լիբանանյան հարաբերությունների առավել զարգացման գործում: Նախագահը հավելեց, որ ինքը քաջածանոթ է հայոց պատմությանը և մշակույթին, ինչի արդյունքում հայ ժողովրդին ճանաչում է որպես ամուր հավատք ունեցող խիզախ ժողովրդի:
Խոսելով Լիբանանում հայկական համայնքի մասին՝ պրն. Միշել Աունը գնահատանքով նշեց, որ այն մեծ ներդրում ունի երկրի կյանքում, տնտեսական, մշակութային, կրթական և այլ ոլորտներում:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, ղարաբաղյան հակամարտությանը, տարածաշրջանում կայունության և խաղաղության վերահաստատման հրամայականին: Այդ առնչությամբ կարևորվեց կրոնների և հոգևոր առաջնորդների խաղաղասիրական առաքելությունը, քանի որ բացառապես հավատքի, հույսի և սիրո արժեքներով պիտի աշխարհում խաղաղություն կերտվի:
Վերջում Ամենայն Հայոց Հովվապետը նախագահ Միշել Աունին արգասաբեր առաքելություն մաղթեց Հայաստանում` ի նպաստ հայ-լիբանանյան կապերի առավել սերտացման և արդյունավորման: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև խաղաղ ու բարօր կյանքի իր բարեմաղթանքները հղեց Լիբանանի բարեսեր ժողովրդին։
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի պատասխանատու Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, Մայր Աթոռի բարերար Գաբրիել Չեմբերջյանը, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի թեմական խորհրդի ատենապետ Ժոզեֆ Քանիմյանը, Լիբանանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը և ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերը:
Լիբանանի Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելեց նաև Մայր Տաճար, ծանոթացավ տաճարի Ավանդատուն-թանգարանում ցուցադրվող հայ հոգևոր մշակույթի արժեքներին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 18%
Քամի՝ 1,54 կմ/ժ