ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանի առաջին ֆուդ բլոգը կամ ինչպե՞ս ծանոթանալ քաղաքի սրճարանների ամենահամեղ ուտեստներին

Վերջին շրջանում Instagram-ի օգտատերերի շրջանում լայն տարածում է գտել Tasty_Yerevan (Համեղ Երևան) ֆուդ բլոգը, որում ներկայացված են Երևանի սրճարանների ու ռեստորանների ամենահամեղ ուտեստները: Life.panorama.am-ը զրուցել է բլոգի հիմնադիր Անի Բեքարյանի հետ: 

 

-Ի՞նչ նպատակ է հետապնդում բլոգը, ո՞րն է դրա «առաքելությունը»:

Էջի նկարագրության մեջ իզուր չեմ գրել «ուղեցույց», քանի որ այն իրոք ուղղորդում է, հուշում, խորհուրդ է տալիս… Աշխատողների համար իդեալական կարող են լինել էժան ու արագ լանչի տարբերակները, առողջ ապրելակերպի կողմնակիցները կարող են գտնել մաքուր և որակյալ սնունդ, վազքի մեջ գտնվող ուսանողներին, ընդհակառակը, կգրավեն ֆասթ ֆուդի կետերը՝իրենց զեղչերով և ակցիաներով, տղաները կիմանան որտեղ վստահ ժամադրության հրավիրեն աղջիկներին, առանց հանկարծակիի գալու վերջում սպասվող հաշվից, քաղցրակերներին «ճիշտ ուղուց կշեղեն» դեսերտի տարբեր նկարները, բուսակերները կպարզեն, թե որ սրճարանի մենյուում մաքսիմալ շատ բուսական սնունդ կա… Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել…ամեն դեպքում, յուրաքանչյուրը հաստատ կգտնի այստեղ իրեն օգտակար մի բան, և դեռ ինքն էլ հետո կհուշի ընկերներին, թե ուր գնալ և ինչ փորձել...

 

 

-Արդարացվա՞ծ է արդյոք Հայաստանում նման բլոգի ստեղծումը և կարո՞ղ է այն պահանջարկ վայելել հայ հասարակության շրջանում:

-Ավելի քան արդարացված է: Տարիներ առաջ քաղաքում հատուկենտ ռեստորաններ կարող էինք գտնել, որոնք կբավարարեին թե իրենց առաջարկած տեսականիով, թե սպասարկմամբ: Իսկ այսօր Երևանում սննդի կետերն այնքան շատ են բացվում և այնպիսի արագությամբ, որ անգամ ես ֆուդ բլոգեր լինելով չեմ հասցնում գնալ: 

Առաջ երբեք չէիք տեսնի սեղանի շուրջ նստած մենակ մարդկանց: Իսկ հիմա ոչ ոք չի ամաչում, գնում են իրենց սիրելի վայրը, բացում նոութ բուքը կամ հեռախոսը, աշխատում մի բաժակ սուրճ վայելելով, կամ թերթում սոցցանցերը՝միաժամանակ համեղ լանչ պատվիրելով: Հիմա մարդկանց կյանքի ռիթմն ու ապրելակերպը շատ է փոխվել: Չեն հաջողացնում, ինչպես նախկինում, հյուր գնալ կամ հյուր ընդունել, հատուկ պատրաստություն տեսնել, նախընտրում են փոխարենը դրսում հանդիպել, օդափոխվել, հանգստանալ, նոր միջավայրում լինել:

Իսկ ժամանակակից նման պայմաններում պետք է համապատասխանաբար գործեն նաև տարատեսակ ծառայությունները, այդ թվում՝ զվարճալի կամ ինֆորմատիվ էջերն ու բլոգերը, որոնք պետք է ադապտացվեն սպառողների նոր ցանկություններին ու պահանջմունքներին, և իհարկե, 21-րդ դարի թելադրած նոր մշակույթին:

 

 

-Իսկ ի՞նչ արձագանքներ եք ստանում օգտատերերից: Ինչպիսի՞ն է էջի  հետևորդների գնահատականը:

-Բլոգի բացման առաջին իսկ օրվանից նկարների տակ արվող մեկնաբանություններից բացի, ստանում եմ նաև անձնական շատ նամակներ: Մի մասը շնորհակալություն են հայտնում նման մտքի ու գաղափարի համար, մյուսները բարկանում են, որ նկարը այս կամ այն ֆիլտրով եմ մշակել, շատերը հարցնում են, թե որտեղ լավ խաշ ուտեն կամ յուրօրինակ թխվածք փորձեն: Ուրախացնում է այն, որ շատ են գրում նաև զբոսաշրջիկները. Հարցնում են, թե որտեղ կա լավ հայկական խոհանոց, կամ որտեղից է քաղաքի գեղեցիկ տեսարան բացվում:

Ասեմ ավելին. հատուկ զբոսաշրջիկների համար սկսեցի փոստերը գրել երկու լեզվով՝ և հայերեն, և անգլերեն, որ բոլորին հասանելի ու հասկանալի լինի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: