ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի և Իսրայելի միջև հաջորդ տարի կարող է պատերազմ սկսվել. The National Interest

Thaier Al-Sudani / Reuters

Իրանն ու Իսրայելը կարող են պատերազմել միմյանց դեմ արդեն հաջորդ տարի: Նման եզրակացության են եկել The National Interest-ի փորձագետները՝ վերլուծելով Մերձավոր Արևելքի այդ պետությունների գործողությունները:

Հեղինակները նշում են, որ Իրանն արդեն այսօր տարածաշրջանում մեծ ակտիվություն է ցուցաբերում: Նրա զինվորականները և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտիկները մասնակցում են սիրիական պատերազմին: Իրանը նաև աջակցում է լիբանանյան «Հըզբոլլահ» կազմակերպության ջոկատներին:

Հոդվածի հեղինակները հիշեցնում են, որ Իրանը և Իսրայելը փետրվարի առաջին կեսին արդեն ուղղակի բախում են ունեցել. իսրայելցի զինվորականներն իրենց տարածքում իրանական անօդաչու սարք են որսացել, ինչից հետո իսրայելցիներն իրանական ուժերի ուղղությամբ հարված են հասցրել: Դրան ի պատասխան սիրիական ՀՕՊ-ն իսրայելական F-16 է կործանել: 

Վերլուծաբանների կարծիքով՝ պատերազմի սկսվելու մեկ այլ պատճառ կարող են դառնալ Իրանի ներքին խնդիրները: Այդ երկրի ղեկավարությունը կարող է հակամարտության գնալ երկրի տնտեսական դժվարություններից սեփական բնակչությանը շեղելու համար:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: