ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արթուր Աբրահամը՝ Գերմանիայի դրոշի ներքո չեմպիոն դարձած ԽՍՀՄ-ականների ցանկում

HayNews.am

Deutsche Welle-ն կազմել է այն մարզիկների ցանկը, որոնք ծնունդով նախկին ԽՍՀՄ-ից են, սակայն չեմպիոններ են դարձել Գերմանիայի դրոշի ներքո: Ցուցակում ընդգրկվել է նաև հայտնի հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը: Այս մասին փոխանցում է PanArmenian-ը։

«Արթուր Աբրահամը (իսկական անունը՝ Ավետիք Աբրահամյան), ծնվել է Հայաստանում, եղել է երկրի բռնցքամարտի չեմպիոն սիրողական ելույթներում: Գերմանիայում, որի քաղաքացիությունն Արթուրը ստացել է 2006-ին, սկսել է պրոֆեսիոնալ կարիերան: Աբրահամը չեմպիոն է դարձել միջին քաշային կարգում IBF վարկածով, իսկ ավելի ուշ՝ աշխարհի չեմպիոն երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով: 3 անգամ Գերմանիայում ճանաչվել է «տարվա բռնցքամարտիկ»,-պատմում է պարբերականը:

Ցանկում ԽՍՀՄ-ից 8 մարզիկ կա. գեղասահորդուհի Ալյոնա Սավչենկոն, հանդբոլիստ Անդրեյ Կլիմովեցը, մարմնամարզուհի Օքսանա Չուսովիտինան, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, թենիսիստ Ալեքսանդր Զվերևը, թեթևատլետ Ելիզավետա Ռիժիխը, թենիսիստ Դմիտրի Օվչարովը, վոլեյբոլիստ Դենիս Կալիբերդան:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: