ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում գերմաներենի խորացված ուսուցմամբ դպրոցների ցանցը կընդլայնվի. Դեսպանը՝ ԿԳ նախարարին

edu.am

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը  հանդիպում է ունեցել  ՀՀ-ում  ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի և ՀՀ-ում գերմաներեն լեզվի զարգացման աշխատանքային խմբի հետ, որտեղ ներգրավված են Հայաստանում գործող գերմանական մասնագիտական կազմակերպությունների՝ Գյոթեի անվան ինստիտուտի, Գերմանիայի արտասահմանյան դպրոցների կենտրոնակայանի (ZfA)  և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են դեսպանատան աջակցությամբ մշակված Հայաստանի Հանրապետության դպրոցներում գերմաներենի զարգացումը խթանելու առաջարկները: Շնորհակալություն հայտնելով դեսպանին համագործակցության համար՝ ԿԳ նախարարը նշել է, որ օտար լեզուների զարգացման համատեքստում նախարարությունը կարևորում է միջազգային շահագրգիռ գործընկերների փորձագիտական, մեթոդական և գործնական աջակցությունը: 

Ինչպես հայտնում են ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից հանդիպման ընթացքում դեսպան Մաթիաս Քիսլերը ներկայացրել է գերմանական կողմի առաջարկները՝ գերմաներենի խորացված ուսուցմամբ դպրոցների ցանցի ընդլայնման և հայ-գերմանական կրթական համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Ներկայումս Հայաստանի 7 դպրոցներ, որպես  գերմաներենի խորացված դպրոցների ցանցում (PASCH) ընդգրկվածներ,  աջակցություն են ստանում Գերմանիայի կողմից: Նշված դպրոցներից 5-ը  Գերմաներենի լեզվական դիպլոմ DSD ծրագրում են ընդգրկված, իսկ Երևանի թիվ 119 դպրոցը ծրագրի ավարտին շրջանավարտներին տրամադրում է DSD-2 լեզվական իմացության դիպլոմ: Գերմանական կողմն առաջարկում է ավելացնել DSD լեզվական իմացության դիպլոմի ծրագրով լեզվի ուսուցում կազմակերպող դպրոցների թիվը ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ մարզերում՝ մասնավորապես Շիրակի մարզկենտրոն Գյումրիում:  Այս համատեքստում անդրադարձ է եղել  դպրոցների ընտրության չափանիշներին.  գերմանական կողմը հետաքրքրված է հատկապես ֆիզմաթ և բնագիտական թեքում ունեցող դպրոցներով:

Նշվել է, որ այժմ քննարկվում է Հայաստանի ավագ դպրոցների բարձր առաջադիմությամբ շրջանավարտների Գերմանիայի բուհերում  բարձրագույն  կրթություն ստանալու հնարավորությունը` DSD-2 լեզվական իմացության դիպլոմի առկայության պարագայում: Անդրադարձ է եղել նաև DSD- 2 լեզվական իմացության դիպլոմը Հայաստանի բուհերի ընդունելության համակարգում ներառելու հարցին:

Գերմաներենի զարգացման հայեցակարգի համատեքստում կարևորվել են նաև գերմաներենի ուսուցիչների վերապատրաստման ծրագրերը, որոնք իրականացվում են Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) կողմից:

Ընդգծելով, որ  ներկայացված առաջարկների հիմնական  մոտեցումներն ընդունելի են,  նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է   Գերմանիայի կողմից  միայն լեզվի իմացության հավաստումն ունենալու դեպքում Հայաստանի ավագ դպրոցների կրթական աստիճանը ճանաչելու պատրաստակամությունը, որը խթանող գնահատական է Հայաստանի կրթական բարեփոխումների  ճանապարհին:

Նախարար Մկրտչյանը կարևորել է նաև գերմաներեն լեզվի տարածումը միջին մասնագիտական կրթության ոլորտում՝ հաշվի առնելով, որ զուգահեռաբար ընթանում է գերմանական դուալ կրթության համակարգը Հայաստանի ՄԿՈՒ հաստատություններում ներդնելու գործընթացը: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) կրթաթոշակային ծրագրերին, քննարկվել են նաև աշխատանքային մի շարք այլ հարցեր: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: