ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևայի հայրը պատմել է դստեր հայկական արմատների մասին

© Sputnik/ Asatur Yesayants

Ժենյա Մեդվեդևան ուրախացնում է հորը ոչ միայն սառույցի վրա փայլուն հաջողություններով, այլև իր հիասքանչ նկարներով, որոնցով նա արդեն մի ամբողջ հավաքածու է ստեղծել։ Այդ մասին Արման Բաբասյանը պատմել է «Մոսկովսկի Կոմսոմոլեցին» տված հարցազրույցում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:

Նա նաև հավելել է, որ աղջիկը մորից է ժառանգել իր հմայքը և համառությունը, բայց հոր կողմից էլ շատ գծեր ունի:

Ինչպես պատմում է հայրը, Ժենյան դեռ մանկուց չարաճճի ու հետաքրքրասեր է եղել։

«Նրան հետաքրքրում էին բոլոր դարակները, արկղերը, մի խոսքով աղջկանիցս աչքը չէր կարելի կտրել։ Իսկ երեք տարեկանից Ժենյայի կյանքում առաջնայինը գեղասահքն էր», - պատմում է Արմանը։

Եվգենյայի մայրը՝ Ժաննա Դևյատովան, նախկին գեղասահորդուհի է, Մոսկվայի չեմպիոն։ Նա սպորտից հեռացել է ծանր վնասվածքից հետո։ Իսկ հոր մասին միայն պատկերացում են կազմել աղջկա ազգանունից։

Թերևս Եվգենյայի հանդեպ հետաքրքրությունն ավելի մեծ է Հայաստանում։ Եվ դա բնական է, նա մեր հայրենակցուհին է: Տեղական գրեթե բոլոր ԶԼՄ-ները նրան Մեդվեդևա-Բաբասյան են անվանում։ Եվ Հայաստանում ամենից շատն են ցանկանում իմանալ, թե ինչու աղջիկը հոր ազգանունը չի կրում։

«Ես սպասում էի այդ հարցին։ Նա ազգանունը փոխել է (վերցրել է տատիկի աղջկական ազգանունը. խմբ) իմ համաձայնությամբ, և այդ պահին նման որոշումը ճիշտ էր։ Պետք չէ զարմանահրաշ, սրտաճմլիկ պատճառներ կամ սարսափելի պատմություններ փնտրել, քանի որ նման բան չկա։ Ես ու Ժաննան բաժանվել ենք, բայց մեզ հաջողվել է ջերմ, ընկերական հարաբերություններ պահպանել։ Որպես Ժենյայի ծնողներ՝ մենք մշտապես շփվել ենք և շփվում ենք այժմ էլ։ Ուզում եմ ասել, որ Ժաննան հիանալի մայր է և շատ արժանի մարդ», - ասել է Արմանը։

Արմանը վաղուց չի ապրում կնոջ և աղջկա հետ, բայց այնքան շատ է երկրպագում աղջկան, որ չի կարողանում դիտել նրա ելույթների ուղիղ եթերները։

Նա անգամ օլիմպիական մեկնարկից առաջ զերծ է մնացել դստեր հետ խոսելուց, որպեսզի ո՛չ ինքը հուզվի, ո՛չ դուստրը։

«Աղջկաս կարճ հաղորդագրություն եմ ուղարկել՝ ջերմ մաղթանքներով», - ասել է գեղասահորդուհու հայրը։

Նա աղջկան միշտ խորհուրդ է տալիս ընտրել այն ուղին, որն ինքն է ուզում, որն իր սրտով է։ «Իսկ ես միշտ եղել եմ և կլինեմ նրա կողքին», - հավաստացրել է Արմանը:





Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: