ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անպատժելիությունը ծնում է նոր ոճրագործություններ. Վրաստանում ՀՀ դեսպան

mfa.am

Փետրվարի 28-ին Վրաստանում ՀՀ դեսպանության և Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ Թբիլիսիում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում՝ նվիրված Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցին, որին մասնակցում էին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը դեսպանության ողջ անձնակազմի հետ, Վրաստանի խորհրադարանի պատագամավորներ, մտավորականներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։
Նախքան միջոցառման մեկնարկը մասնակիցները Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում մասնակցեցին անմեղ զոհերի հոգու հանգստության համար մատուցված հոգեհանգստյան կարգին։
Այնուհետև «Հայարտուն» կենտրոնում մեկնարկած միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, ով մասնավորապես անդրադարձավ սումգայիթյան ոճրագործության միջազգային դատապարտման անհրաժեշտությանը՝ նշելով, որ պատմականորեն ապացուցված փաստ է, որ անպատժելիությունը ծնում է նոր ոճրագործություններ, ինչպես դա եղավ Սումգայիթից հետո Բաքվում, Կիրովաբադում (Գանձակ), Մարաղայում և այլ վայրերում։
Դեսպանի խոսքով՝ 30 տարի անց էլ Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը որևէ փոփոխություն չի կրել, և սումգայիթյան ոգով ոճրագործությունները դարձել են նրանց քաղաքականության անբաժանելի մասը։
Ռուբեն Սադոյանը հավելեց, որ սումգայիթյան ոճրագործությունը մեկ անգամ ևս ապացուցեց, որ անկախ Արցախը ոչ մի պարագայում և ոչ մի կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Այնուհետև տեղի ունեցավ Սումգայիթի ոճրագործության վերաբերյալ փաստագրական ֆիլմի դիտում։ Օրվա խորհրդի շրջանակներում հանդես եկան բանախոսներ, հնչեցին երաժշտական մի շարք կատարումներ, իսկ Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու «Մակար Եկմալյան» երգչախմբի կատարմամբ ներկաները ունկնդրեցին Կոմիտասի ստեղծագործությունները։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: