ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18,664.15 դրամ ԱՐԾԱԹ - 220.02 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,672.33 դրամ

Մոսկվայից Երևան թռչող Հայաստանի քաղաքացուն ձերբակալել են չար կատակի պատճառով

Samoleting.ru

Մոսկվայի իրավապահ ուժերը ռումբի մասին կատակի պատճառով «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալել են Հայաստանի քաղաքացուն, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան՝ հղում կատարելով «112» ալիքին։

Ինչպես գրում է պարբերականը, ոչ ոք չի վիճում, որ հայերը հումորի լավ զգացում ունեն, բայց այս անգամ այդ արժանի ժողովրդի զավակներից մեկի դեպքում հումորն առանձնապես լավ հետևանք չի ունեցել։

«Պարոն Սուվորյանը պատրաստվել է գիշերային չվերթով Շերեմետևոյից մեկնել արևոտ Երևան (SU1964), բայց զննում անցնելու պահին նա կատակ է արել… Ուղևորների զննության ծառայության տեսուչի հարցին, թե ինչ է երկու արկղերում, Սուվորյանը պատասխանել է` ռումբեր», - նշված է հաղորդագրությունում։

Դրանից անմիջապես հետո տեսուչը սեղմել է տագնապի կոճակը և ստուգման վայրն իսկույն շրջափակել են։

Ալիքի տվյալներով` Հայաստանի քաղաքացուն տեղափոխել են գծային բաժին։

Պարզվել է, որ նրա ճամպրուկներում միայն նվերներ են եղել, բայց հայկական «սև հումորի» պատճառով տղամարդը ստիպված է եղել բացատրություն տալ քննիչին։

Ինքնաթիռը մեկնել է առանց Սուվորյանի։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 6.44 կմ/ժ
20 C°
 
13°  24° 
23.09.2018
12°  25° 
24.09.2018
Հարցում

Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կդառնա՞ ՀԱՊԿ անդամ: