ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինը հայտնել է` որ դեպքում Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի

CNBC.com

Ռուսաստանը երկու պատճառով կարող է դիմել միջուկային զենքի կիրառմանը: Այս մասին NBC News ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Բացառիկ հարցազրույցի նոր հատվածը հայտնվել է NBC-ի հեռուստաալիքի Today առավոտյան շոուի թվիթերյան էջում, փոխանցում է «ՌԲԿ»-ն:

«Երկու պատճառ կա, որոնք կարող են ստիպել մեզ միջուկային զենք օգտագործել. միջուկային զենքի կիրառմամբ կամ սովորական զենքի կիրառմամբ հարձակումը Ռուսաստանի Դաշնության վրա: Սակայն սա այն դեպքում` եթե վտանգված լինի ռուսական պետության գոյությունը»,- ասել է Պուտինը:

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահը ներկայացրել էր երկրի վերջին ռազմական զարգացումները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: