ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարեն Բեքարյան․ նոր ինստիտուտի կայացումը կախված է ոչ միայն նոր նախագահի անձից, այլ բոլորիցս

Armedia.am

Այսօր «Արմենպրես» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանն անդրադարձավ Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրությանը։ Կարեն Բեքարյանը մասնավորապես նշեց, որ Հայաստանը փուլ առ փուլ անցում է կատարում դեպի խորհրդարանական երկրի, և այդ գործընթացի կարևոր բաղադրիչ էր նոր նախագահի ընտրությունը։ Նրա խոսքով, երրորդ հանրապետության համար սա նոր մշակույթ է, և նման իրավիճակներում շատ կարևոր է մեկնարկը, քանի որ հետագայում դրա վրա են կառուցվելու քաղաքական մշակույթն ու ավանդույթները։

Խոսելով Ազգային ժողովում Արմեն Սարգսյանի ելույթի մասին, Կարեն Բեքարյանն առանձնացրեց մի քանի կարևոր դրույթներ՝ նախևառաջ նշելով այն, որ ելույթի ընթացքում ուշադրություն էր սևեռվել այն հանգամանքին, որ նորընտիր նախագահն էական դերակատարում պետք է ունենա Հայաստան-Արցախ-Սփյուք եռամիասնության հարցում։ Երկրորդ հերթին Կարեն Բեքարյանն առանձնացրեց այն, որ Արմեն Սարգսյանն իր ելույթում անդրադարձավ խնդիրների շրջանակի, որոնք մեզ համար ունեն շատ մեծ կարևորություն, դրանցից են, օրինակ, արտագաղթը, սոցիալական արդարության խնդիրները և այլն, որոնք ևս հանրությանը համախմբելու տարրեր են։

Կարեն Բեքարյանի խոսքով՝ որքանով կստացվի նախագահին կյանքի կոչել իր բարձրացրած խնդիրների լուծումը, կախված կլինի ոչ միայն նախագահի անձից, այլ բոլորիցս, և մեզնից յուրաքանչյուրը, որքանով կարողանա, պետք է նպաստի այս ինստիտուտի կայացմանը, քանի որ դրա օգուտները, եթե մենք չէ, ապա մեր սերունդները միանշանակ կքաղեն։ Նա հավելեց, որ կան լավ մեկնարկի բոլոր հնարավորությունները՝ հաշվի առնելով թե՛ սահմանադրական փոփոխությունները, թե՛ ՀՀ նորընտիր նախագահի անցած ճանապարհը։

Պատասխանելով Արմեն Սարգսյանի քաղաքացիության  հետ կապված հարցին՝ Կարեն Բեքարյանը նշեց, որ ՀՀ անձնագրային և վիզաների վարչությունը որոշակի փաստաթղթերի հիման վրա տվել է համապատասխան փաստաթուղթ, որ Արմեն Սարգսյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի։ Այսինքն՝ հարցը տվյալ պատկան մարմնի հանդեպ վստահությունն է, ոչ թե անձի։ Ակնկալել, որ անձը պետք է ԱԺ բերի բրիտանական փաստաթուղթ, դա ռեալ չէ, նա պետք է այդ փաստաթուղթը ներկայացներ համապատասխան պատկան մարմնին։ Բացի այդ, բրիտանական օրենսդրությունը տարբերակում է քաղաքացիությունից հրաժարվելու երկու գործընթաց՝ հաշվի առնելով, թե արդյոք իր քաղաքացիությունից հրաժարվող անձը հանդիսանում է այլ երկրի քաղաքացի, թե ոչ։ Եվ եթե դիմում ներկայացնող անձը հանդիսանում է որևէ այլ երկրի քաղաքացի, ապա դիմումը բավարարվում է, առանց որևէ ընթացակարգի և ծանուցման։ Կարեն Բեքարյանի կարծիքով, սա իրականում շահարկման արժանի խնդիր չէ։  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 0 կմ/ժ
    10 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: