ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ կվերանորոգվի նաև մայրաքաղաքի հիմնադրման 2750-ամյակի այգին

Mediamax.am

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի շինարարության և բարեկարգման, բնապահպանության, կոմունալ տնտեսության վարչություններին, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ վերանորոգել նաև մայրաքաղաքի հիմնադրման 2750-ամյակին նվիրված այգին: Քաղաքապետի մեկ այլ հանձնարարականով կգույքագրվեն Երևանի հիմնադրման 2750-ամյակի տոնակատարության շրջանակում ստեղծված կառույցներն ու հուշարձանները, որոնք ևս անհրաժեշտության դեպքում կվերանորոգվեն ու կթարմացվեն:

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ՝ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետին, գլխավոր դիզայներին, աշխատակազմի շինարարության և բարեկարգման, կոմունալ տնտեսության վարչություներին, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև սկսել մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների ներկման աշխատանքները՝ դրանցում ներգրավելով նաև համատիրություններին ու մասնավոր ընկերություններին, պահպանելով գունային ներդաշնակությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: