ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18,664.15 դրամ ԱՐԾԱԹ - 220,02 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,672.33 դրամ

Մովսես Հակոբյան. ՀՀ զինված ուժերը պատրաստ են դիմակայել ցանկացած ոտնձգության

razm.info

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը լիովին պատրաստ են դիմակայելու ցանկացած ոտնձգության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը «Եռաբլուր» պանթեոնում նման համոզմունք հայտնել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը՝ մեծապես կարևորելով սպարապետի դերը բանակի կազմավորման գործում: Այսօր էլ ՀՀ զինված ուժերն այնպիսին են, ինչպիսին կցանկանար տեսնել Վազգեն Սարգսյանը: «Մենք պատրաստ ենք դիմակայելու ցանկացած պատերազմի և ոչ միայն պաշտպանողական քաղաքականություն ենք վարում, այլ կարող ենք հակազդել ցանկացած հարձակման», - ասել է նա:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշել է, որ երբևիցե Ադրբեջանի արտաքին քաղաքական հայտարարությունների մեջ լուրջ փոփոխություններ չեն եղել: «Նրանք, սկսած 1992 թվականից, Շուշիում «թեյ են խմել», Սևանում՝ «ձուկ որսացել»: Միշտ ցանկություն ունեցել են, բայց դա որևէ բան չի նշանակում», - ասել Հակոբյանը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 46%
Քամի՝ 11.27 կմ/ժ
16 C°
 
15°  27° 
26.09.2018
14°  26° 
27.09.2018
Հարցում

Սպասու՞մ եք արդյոք ղարաբաղյան բանակցությունների վերսկսման՝ Փաշինյան-Ալիև ձևաչափով