ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լապշինը «վայրենություն» է անվանել ադրբեջանական դպրոցի տեսանյութը, որում փոքր երեխաներին սովորեցնում են ատել հայերին

Радио Свобода

Ռուս և իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը «վայրենություն» է անվանել ադրբեջանական դպրոցի տեսանյութը, որում փոքր երեխաներին բառացիորեն սովորեցնում են ատել հայերին։

«Իմ կյանքի ընթացքում ես ապրել եմ մի քանի երկրներում` Ռուսաստանում, Իսրայելում, Ուկրաինայում, Վրաստանում։ Այդ երկրներից յուրաքանչյուրը տարաձայնություններ ու տարածքային վեճեր ունի իր հարևանների հետ։ Բայց Իսրայելում երբեք չեն սովորեցրել, որ «բոլոր արաբները թշնամիներ» են, ուկրաինական դպրոցներում չեն սովորեցնում, որ «բոլոր ռուսները զավթիչներ և թշնամիներ են», վրացական դպրոցներում, չնայած Աբխազիայի և Օսեթիայի խնդիրներին, իրենց երեխաներին չեն սովորեցնում, որ իրենց թշնամին ռուս ժողովուրդն է։ Կամ ահա Մոլդովան, որտեղ ես հիմա գտնվում եմ, այստեղ մոլդովացի երեխաներին չեն սովորեցնում, որ իբր բոլոր ռուսները վատն են և բռնազավթել են Մերձդնեստրը», - գրել է Լապշինը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան

Նրա խոսքով` «նման վայրենությունը» ապշեցնում է հատկապես Բաքվի դպրոցի պայմաններում, ինչի մասին կարելի է դատել տեսանյութից։

Ինչպես կարծում է բլոգերը, դպրոցը կարելի է նույնիսկ էլիտար անվանել, քանի որ դասը վարում են ռուսաց լեզվով։

«Ինչու՞ են նրանք դա անում», - հարց է տալիս Լապշինը։




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: