ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՏՏ ոլորտն այն լավագույն օրինակն է, որտեղ Հայաստանն իրացնում է իր կրթված քաղաքացիների ներուժը. ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր փոխտեղակալ

mtcit.am

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 5-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական և բիզնեսի հարցերով գլխավոր փոխտեղակալ Բրայան Մաքֆիթերսին։

Ողջունելով հյուրին` նախարարը նշեց, որ հատկապես ՏՏ ոլորտում երկու երկրների միջև համագործակցության բավական հաջող փորձ է ձևավորվել և հույս հայտնեց, որ այն առաջիկայում առավել կընդլայնվի ու կզարգանա։ Այս մասին հայտնում է 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Ներկայացնելով Հայաստանում ՏՏ ոլորտի ձեռքբերումները՝ նախարարը նշեց, որ 2017թ. 29% աճ է արձանագրվել, ինչը բավական լավ ցուցանիշ է։ Հաշվի առնելով հայ մասնագետների բարձր որակները և ոլորտի զարգացման հեռանկարները՝ Վահան Մարտիրոսյանը նշեց, որ այդ ցուցանիշներն առաջիկայում կարող են բարձրանալ։
Նա նաև հույս հայտնեց ապագայում Հայաստանում տեսնել ամերիկյան ընկերությունների գիտահետազոտական լաբորատորիաներ: 
Բրայան Մաքֆիթերսն ընդգծեց, որ  ՏՏ ոլորտն այն լավագույն օրինակն է, որտեղ Հայաստանն իրացնում է իր կրթված քաղաքացիների ներուժը, ինչը մեր երկրի լավագույն բնական ռեսուրսներից մեկն է։ Նա նաև նշեց, որ պատրաստ են աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ աջակցելու կիբերանվտանգության, թվայնացման խնդիրներում, ինչպես նաև խրախուսելու ամերիկյան գործարարներին՝ ներդրումներ կատարել Հայաստանում իրականացվող տրանսպորտային ծրագրերում։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին կիբերանվտանգության ոլորտում երկու երկրներում կատարվող աշխատանքները, Հայաստանի կիբերանվտանգության ռազմավարության մշակման ընթացքում ամերիկյան փորձի ներդրման, համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, ինչպես նաև ճանապարհաշինության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: