Ինչո՞ւ են Իտալիայի ընտրությունները վախեցրել ԵՄ-ին
Թեև Իտալիայում մարտի 4-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները դեռևս հայտնի չեն (միամանդատ շրջաններում ձայների հաշվարկը շարունակվում է), սակայն, ամենայն հավանականությամբ, Իտալիան ևս կբախվի կոալիցիոն կառավարություն կազմելու դժվարությունների: Նշենք, որ ընտրությունների նախնական արդյունքներով կուսակցություններից և դաշինքներից ոչ մեկին չի հաջողվել ստանալ կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ ձայների 40 տոկոսը:
Այսպես, աջակենտրոն ընդդիմությունը, որի հիմնական դերակատարներ են Մատտեո Սալվինիի «Լիգա» (18) և Սիլվիո Բեռլուսկոնիի «Առա՛ջ, Իտալիա» (14) կուսակցությունները, ստացել է ընտրողների ձայների 37 տոկոսը: Երկրորդ տեղում է Լուջի Դի Մայոյի «Հինգ աստղ» շարժումը, որը ստացել է ձայների 32 տոկոսը: Երրորդ տեղում է նախկին վարչապետ Մատեո Ռենցիի Դեմոկրատական կուսակցության գլխավորած ձախ կենտրոնամետ դաշինքը, որը ստացել է ընտրողների ձայների մոտ 24 տոկոսը:
Լուջի Դի Մայոն արդեն հայտարարել է, որ իր գլխավորած շարժումը պատրաստ է կառավարություն ձևավորել, քանի որ այն, որպես իշխող կուսակցություն, առավել օրինական է՝ ի տարբերություն մյուսների, ներկայացնում է ողջ երկիրը`Վալլե դ՛Աոստայից մինչև Սիցիլիա:
Սակայն, ուժերի ներկայիս հարաբերակցության պայմաններում սա դիտարկվում է քիչ հավանական: Աջ կենտրոնամետ դաշինքն արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում կոալիցիա ձևավորել «Հինգ աստղ» շարժման հետ: Սա լավ լուր էր հատկապես Բրյուսելի համար, քանի որ քաղաքական երկու ուժերն էլ հանդես էին գալիս եվրագոտուց դուրս գալու օգտին: Վերլուծաբանները, սակայն, չեն բացառում, որ «Հինգ աստղը», ընտրություններում պարտության արդյունքում պառակտված Դեմոկրատական կուսակցության որոշ անդամների աջակցության շնորհիվ, կարող է ձևավորել կառավարություն:
Առավել հավանական տարբերակ է համարվում, որ կառավարությունը ձևավորեն աջ կենտրոնամետ ուժերը՝ կա՛մ միամանդատ շրջաններում ստացած ձայների քանակի, կա՛մ այլ քաղաքական ուժերը ներկայացնող պատգամավորների աջակցությամբ: Նման պարագայում վարչապետ կարող է դառնալ «Լիգայի» առաջնորդ Մատտեո Սալվինին, քանի որ Բեռլուսկոնին դատվածության պատճառով չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին, միևնույն ժամանակ Սալվինիի կուսակցությունն ավելի շատ ձայնն է ստացել:
Հարկ է նկատել, որ չնայած դեռևս հայտնի չէ, թե ով է գլխավորելու Իտալիան՝ արդեն ակնհայտ են այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենալու երկրի՝ առնվազն արտաքին քաղաքական օրակարգում՝ անկախ նրանից՝ վարչապետ կդառնա Լուջի Դի Մայոն, թե՞ Մատտեո Սալվինին: Ե՛վ «Լիգան», և՛ «Հինգ աստղը» եվրասկեպտիկ ուժեր են, ովքեր հանդես են գալիս Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու օգտին: Ընդ որում՝ իտալացիներին եվրասկեպտիկների օգտին ստիպել է քվեարկել ոչ միայն ԵՄ միգրացիոն քաղաքականությունը, այլև Բրյուսելի վարած քաղաքականության արդյունքում առաջացած տնտեսական դժվարությունները: Իտալիայի քվեարկության արդյունքները Բրյուսելի համար ևս մեկ անգամ ահազանգ են՝ հիշեցնող ԵՄ-ում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության մասին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 26%
Քամի՝ 2,06 կմ/ժ