ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18,664.15 դրամ ԱՐԾԱԹ - 220,02 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,672.33 դրամ

Մեկնարկել են Արցախը Հայաստանին կապող երրորդ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները

aravot.am

Մեկնարկել են Քարվաճառ- Նորաբակ-Սոթք՝ Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային երրորդ ավտոճանապարհի կառուցման նախապատրաստական աշխատանքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է ԱՀ քաղաքաշինության նախարարի առաջին տեղակալ Պավել Նաջարյանն՝ ավելացնելով, որ այժմ կատարում են գրունտների հիդրոերկրաբանական ուսումնասիրություն:

«Քարվաճառ քաղաքից Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղ հասնելու և հիմնական մայրուղուն միանալու համար կկառուցվի մոտ 26 կմ երկարությամբ ավտոճանապարհ: Այսպիսով, կունենանք երրորդ բարեկարգ այլընտրանքային ճանապարհը, որն Արցախը կկապի մայր հայրենիքի հետ»,- նշել է քաղաքաշինության փոխնախարարն՝ ավելացնելով, որ այս պահին կատարվում է խորքային և մակերևութային ուսումնասիրություն՝ ջրահեռացման համակարգերի, անհրաժեշտ ենթակառույցների, ինժեներական և արհեստական կառուցվածքների տեղադրման` ճիշտ լուծումներ տալու ուղղությամբ:

Նոր ճանապարհի կառուցման աշխատանքներն, ըստ Պավել Նաջարյանի, կընթացքավորվեն եղանակի տաքացման հետ, որը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 49%
Քամի՝ 11.27 կմ/ժ
15 C°
 
15°  27° 
26.09.2018
14°  26° 
27.09.2018
Հարցում

Սպասու՞մ եք արդյոք ղարաբաղյան բանակցությունների վերսկսման՝ Փաշինյան-Ալիև ձևաչափով