ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում կներկայացվի Կիլիկիո թագավորության զարթոնքի մասին պատմող նոր նախագիծ՝ տեսողական էֆեկտներով

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ շուտով արվեստասեր հանրությանը կներկայացվի Կիլիկիո թագավորության զարթոնքի, Լևոն երկրորդի թագադրման մասին պատմող մի նախագիծ, որը հագեցած է տեսողական էֆեկտներով: Այս մասին մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Սա վիզուալ ֆիլմի թերևս առաջին տարբերակն է Հայաստանում: Այն արվել է բիզնես մոդելով, որը կոչվում է աուդիովիզուալ քաղաքի ստեղծում: Դա բավականին հետաքրքիր բիզնես նախագիծ է կինոարտադրության ոլորտում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է նախարարը:

Նա նաև նշել է, որ ցանկանում են Հայաստանում վիզուալ էֆեկտների և անիմացիայի կենտրոն ստեղծել, վիզուալ քաղաք, որտեղ  կհամախմբվեն այն ընկերությունները, որոնք այսօր արդեն հոլիվուդյան, եվրոպական ֆիլմերի համար  վիզուալ էֆեկտներ են պատրաստում:

«Վիզուալ էֆեկտներ կան շատ ֆիլմերում, բայց չեք պատկերացնում, որ այդ ամենը հենց Հայաստանում է արվել: Մեր նպատակը վերոնշյալ կենտրոնի միջոցով դրանք մի տեղ հավաքելը, միասնական աշխարհին ներկայանալը, արտասահմանյան պատվերներ ընդունելը և դրանք Հայաստանում իրականացնելն է»,-եզրափակել է Ամիրյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    24 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: