ԵՐԵՎԱՆ 1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 429,37 դրամ ԱՐԾԱԹ - 240,74 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 279,01 դրամ

Տեխնոլոգիական առումով ևս Երևանը քայլում է ժամանակի պահանջներին համահունչ. Լիոնի պատվիրակությունն այցելել է «Թումո» կենտրոն

yerevan.am

Պաշտոնական այցով մարտի 3-8-ը Երևանում գտնվող Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Նրանք շրջել են կենտրոնի տարբեր բաժիններով, ծանոթացել աշխատանքային և կրթական գործընթացին: 

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հյուրերը տեղում ծանոթացել են «Թումոյի» գործունեությանը, առաջնահերթ և հեռանկարային ծրագրերին: Պատվիրակության անդամներն իրենց հիացմունքն են հայտնել նախաձեռնության վերաբերյալ, ընդգծելով, որ տեխնոլոգիական առումով ևս Երևանը քայլում է ժամանակի պահանջներին համահունչ:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նույնպես նախատեսվում է Երևանի «Թումոյի» օրինակով համանման կենտրոն ստեղծել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ձյուն
Խոնավություն՝ 86%
Քամի՝ 9 կմ/ժ
2 C°
 
   
25.03.2019
   
26.03.2019
Հարցում

Պե՞տք է արդյոք Հայաստանը խորացնի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: