ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 748,32 դրամ ԱՐԾԱԹ - 221,73 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 556,59 դրամ

Բարեբեր կրակի «հրաշքի» մասին հայ քահանայի խոստովանությունը Երուսաղեմում սկանդալ է առաջացրել

Hvylya.net

Աստծո գերեզմանի տաճարում հայ և ղպտի հոգևորականների միջև վեճ է սկսվել «բարեբեր կրակի» մասին ռեպորտաժի նկարահանումների ժամանակ, հայտնում է «Новости Израиля» կայքը։

Սուրբ Զատկի նախաշեմին Աստծո գերեզմանի տաճարում հայկական պատրիարքարանի ներկայացուցիչ Սամուել Աղոյանը, ով կրակը վառելիս երեք անգամ եղել է Կուվուկլիայում, իսրայելցի լրագրողին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է տեղի ունենում բարեբեր կրակի` երկնքից իջնելու արարողությունը։  Նրա խոսքերով՝ բարեբեր կրակի մեջ ոչ մի առեղծվածային բան չկա. պատրիարքները մոմերի խրձերը վառում են կանթեղից ։ «Աստված հրաշքներ է գործում, բայց ոչ մարդկանց զվարճացնելու համար», - ասել է նա։

Աղոյանի անկեղծությունը վրդովել է ղպտիական եկեղեցու ներկայացուցչին։ Նա պահանջել է դադարեցնել նկարահանումը և հայտարարել է, թե հայը ստում է։ Աղոյանն առարկել է, որ ղպտիները, ի տարբերություն հայերի, կրակի վառելու արարողությանը չեն մասնակցում։

Բարեբեր կրակը խորհրդանշում է Քրիստոսի Հարության անձեռակերտ լույսը, որի մասին խոսել է դեռ առաքյալ Պետրոսը, և այն սրբություն է համարվում հավատացյալների համար։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 33%
Քամի՝ 11.27 կմ/ժ
25 C°
 
14°  26° 
20.09.2018
14°  26° 
21.09.2018
Հարցում

Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կդառնա՞ ՀԱՊԿ անդամ: