ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իլոն Մասկը հայտնել է՝ ինչպես կարելի է փրկվել Երրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ

Фото: John Raoux / AP

Կարևոր է աշխատել Մարսի և Լուսնի վրա տիեզերական կայանների կառուցման ուղղությամբ, քանի որ Երրորդ համաշխարհային պատերազմի դեպքում այլ մոլորակների վրա հաստատվելը կարող է փրկել մարդկությանը: Այս մասին ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հայտնել է ամերիկյան SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը։

«Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ մոլորակից դուրս ինչ-որ տեղ մարդկային քաղաքակրթություն վերսկսելու բավականաչափ հնարավորություններ կլինեն՝ կրկին կյանքի վերադառնալու և միջնադարյան ժամանակների տևողությունը կրճատելու համար։  Այդ իսկ պատճառով կարևոր է Մարսի վրա կարիքներն ինքնուրույն հոգացող կայան կառուցելը: Իսկ ինչու Մարսի վրա, քանի որ այն, ի տարբերություն լուսնային կայանի, բավականին հեռու է Երկիր մոլորակից ու, այսպիսով, ավելի մեծ է հավանականությունը, որ պատերազմի դեպքում մարդիկ գոյատևելու հնարավորություն կունենան»,- ասել է Մասկը։

Նրա խոսքով, Մարսի վրա կայան և Լուսնի վրա բազա կառուցելով «հնարավոր կլինի վերականգնել երկրագնդի կյանքը»։ Ահա թե ինչու կարևոր է կազմակերպել դրանք «մինչև Երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: