ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տաջիկստանի նախագահը պետծառայողներին պարտադրել է նախավարժանք անել

L'Express

Տաջիկստանում բոլոր պետական գերատեսչությունների, ծառայությունների և կազմակերպությունների աշխատակիցներին պարտադրել են շաբաթ օրերին մասնակցել առավոտյան նախավարժանքին: Այս մասին հայտարարերել է երկրի Երիտասարդության և սոպորտի հարցերով հանձնաժողովի ղեկավար Ահմադ Աբդուլզոդուն:

«Տաջիկստանի նախագահի գործադիր կոմիտեն հաստատել է միջոցառումների ցանկ, որի համաձայն՝ երկրի բոլոր քաղաքներում և շրջաններում մինչև տարեվերջ ամեն շաբաթ օր անց է կացվելու առավոտյան նախավարժանք»,- նշել է նա:

Աբդուլզոդուի խոսքով՝ առավոտյան նախավարժանքի նախաձեռնությունը Տաջիկստանի նախագահի գործադիր կոմիտեինն է: 

Նախորդ տարվա հունվարից  շաբաթական երկու անգամ նախավարժանքով, կրոսով և լողով են զբաղվում Տաջիկստանի ՆԳՆ բոլոր աշխատակիցները: Սպորտին ժամանակ հատկացնել նրանց  հարկադրել է նախարարության ղեկավար Ռամազոն Ռահիմզոդան, որպեսզի ուժայիններն ազատվեն ավելորդ քաշից և ձեռք բերեն լավ ֆիզիկական վիճակ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: