ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ԵՄ «մետաղյա պատերազմը» նոր ինտրիգներ կստեղծի

ZDNet

Միացյալ նահանգները հաստատեց ալյումինի և պողպատի ներկրման նկատմամբ մաքսատուրքերի խստացման մասին որոշումը: Ըստ այդ որոշման՝ ԱՄՆ ներկրվող ալյումինի և պողպատի մաքսատուրքերը կավելանան համապատասխանաբար 10% և 25%-ով:

Նշենք, որ Թրամփի այդ որոշումից առավելապես կտուժի ԵՄ համախառն տնտեսությունը, քանի որ, պաշտոնական տվյալներով՝ դեպի ԱՄՆ վերոնշյալ մետաղների արտահանման կասեցումը վերջիններիս ավելցուկի առաջ կկանգնեցի եվրոպական երկրները:

Պետք է նշել, որ Թրամփի հայտնի հովանավորչական քաղաքականության շրջանակներում ձեռնարկված հերթական քայլը որոշակի բացասական հետևանքներ կարող է ունենալ նաև ԱՄՆ տնտեսության համար: Բանն այն է, որ նույն ալյումինի և պողպատի, ինչպես նաև ցանկացած այլ տիպի արտադրության կազմակերպումն ԱՄՆ-ում, ինչին, ըստ էության ձգտում է Թրամփը, շատ ավելի թանկ կարժենա ԱՄՆ քաղաքացու համար, քան այդ ապրանքների ներմուծումը: Այսինքն՝ ամերիկյան արտադրության ապրանքը պակաս մրցունակ կլինի անգամ սեփական երկրում: Հավանաբար հենց սա է հիմնական պապտճառներից մեկը, որ վերջին որոշման մասին հայտնելով՝ Թրամփն, այնուամենայնիվ, քննարկումների պատուհան է թողել այն երկրների համար, որոնք  «պատրաստ են հարգել ԱՄՆ շահերը»:

Եվրամիությունն իր հերթին արձագանքել է թե՛ մաքսատուրքերի բարձրացմանն առնչվող որոշմանը, թե՝ քննարկումների հնարավորությանը: Ընդ որում, Եվրամիության հակարդարձ քայլերն, ըստ առևտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմսթրեմի, կլինեն երեք մակարդակներում: Առաջին հերթին, Եվրամիությունն այլ երկրների հետ միասին Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) հայց կձևակերպի, երկրորդ հերթին, բարձրացվող մաքսատուրքերց եվրոպական շուկայում ալյումինի և պողպատի ավելցուկի իրացման համար արտակարգ միջոցառումներ կձեռնարկի և վերջապես երրորդ՝ արդեն իսկ մշակվում է ամերիկյան ապրանքատեսակների ցանկ, որոնց նկատմամբ ԵՄ պատասխան մաքսային խստացված քաղաքականություն կորդեգրի: Ընդ որում, ցանկն առայժմ բաց է՝ պատրաստ ընդլայնվելու եվրոպական գործարար հատվածի առաջարկներով:

Ինչպես երևում է, դրությունն իսկապես լարված է, սակայն ոչ այնքան վտանգավոր,   ինչպես ենթադրվում է տնտեսական բևեռների միջև տնտեսական լարվածության առկայության պարագայում, և դա պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջիկայում սպասվում են ստեղծված իրավիճակի շուրջ ԵՄ և ԱՄՆ առևտրի նախարարների բանակցությունները: Ինչպես թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Դոնալդ Թրամփը, ԱՄՆ-ն պատրաստ է վերանայել իր որոշումը, եթե ԵՄ  կողմից ամերիկյան ապրանքների նկատմամբ իջեցվեն բարձր մաքսատուրքերը:

Իրավիճակ, երբ մի փոքր անհասկանալի է՝ ով է լարվածությունը սկսողն, ով՝ հակադարձողը:

Ստեղծված իրավիճակը բնորոշել որպես տնտեսական պատերազմ, գոնե առայժմ սխալ կլինի: Սա իրականում նմանվում է միջպետական խոշոր սակարկություն, որի գործիքները պետական որոշումներն են՝ գերհապճեպ և գերթափանցիկ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: