ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նալբանդյանը Դանիայում ներկայացրել է Ղարաբաղյան հակամարտությունն ու ՀՀ-ԵՄ հարաբերությունները

Մարտի 14-ին պաշտոնական այցով Կոպենհագեն ժամանած Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արտաքին քաղաքականության դանիական ընկերակցության անդամների հետ:

Շնորհակալություն հայտնելով հանդիպումը նախաձեռնելու համար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ջերմությամբ է հիշում ընկերակցությունում 2011թ. իր հանդիպումը, ինչպես նաև նրանց այցելությունը Հայաստան 2013թ.։

Նախարար Նալբանդյանը դանիացի արտաքին քաղաքականության փորձագետներին ներկայացրեց իր այցելության նպատակները, Կոպենհագենում ունեցած հանդիպումների արդյունքները, Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները և մարտահրավերները, դրանց արձագանքելու նպատակով գործադրվող քայլերը:

Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից անդրադարձ կատարեց Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին, ԵՄ տարբեր ծրագրերին Հայաստանի մասնակցությանը, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ընձեռած հնարավորություններին։

ՀՀ ԱԳՆ ղեկավարը ներկաներին տեղեկացրեց միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների ու դրանց հանգուցալուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին։

Նախարար Նալբանդյանը Արտաքին քաղաքականության դանիական ընկերակցության ներկայացուցիչներին ներկայացրեց Ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող համատեղ ջանքերը:

Հայաստանի արտգործնախարարը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    24 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: