ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մերկելի 4-րդ կանցլերության խնդիրն է չխանգարել նոր կառավարությանը

Reuters/Fabrizio Bensch

Գերմանիայում կես տարի տևած քաղաքական անորոշությունն ավարտվեց. Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շատյնմայերը օրերս հաստատեց Գերմանիայի նոր կառավարության կազմը: Առաջիկա 4 տարիներին ևս Գերմանիայում իշխանության ղեկին կլինի Քրիստոնե-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալիստական միությունների և Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության մեծ կոալիցիան՝ Անգելա Մերկելի ղեկավարությամբ: Նշենք, որ սա արդեն 4-րդ կառավարությունն է, որն անընդմեջ ղեկավարում է Մերկելը:

170 օր տևած կոալիցոն բանակացությունների արդյունքում Մերկելի 4-րդ կառավարությունում ուժերը դասավորվել են հետևյալ կերպ. Քրիստոնեա-դեմոկրատական միությունը ստացել է նախարարական 6 պորտֆել՝ պաշտպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, էկոնոմիկայի նախարարների և Մերկելի աշխատակազմի ղեկավարի պաշտոնները: Քրիստոնեա-սոցիալիստական միությունը ստացել է նախարարական երեք պորտֆել՝ ներքին գործերի, տրանսպորտի, տնտեսական համագործակցության և զարգացման նախարարների պաշտոնները:

Փոխկանցլերի և ֆինանսների նախարարի, ԱԳ նախարարի, աշխատանքի և սոցիալական հարցերի, արդարադատության, ընտանիքի տարեցների, կանանց և երիտասարդների, շրջակա միջավայրի, շինարարության և ռեակտորների անվտանգության նախարարների պորտֆելները ստացել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:

Ինչպես նշել է Գերմանիայի նախագահ Շտայնմայերը, գերմանական այս նոր կառավարությունը պետք է նոր, միանգամայն այլ քաղաքականություն իրականացնի, զբաղվի ոչ միայն խոշոր խնդիրներով, այլ նաև ուղղակի երկխոսություն սկսի քաղաքացիների հետ՝ առաջին հերթին նրանց, ովքեր կորցրել են վստահությունը: Նախագահի խոսքերով՝ Գերմանիայի քաղաքացիների առջև այժմ ծառացած են հակասական և զգացմունքային այնպիսի հարցեր, ինչպիսիք են սոցիալական արդարությունը, միգրացիոն քաղաքականության և փախստականների հետ կապված հարցերը:

Թերևս հենց սրանք էլ լինելու են նոր կառավարության առաջնահերթություններում: Նշենք, որ սոցիալ-դեմոկրատները նոր կառավարությունում սկսում են իրենց գործունեությունը պատմական ցածր վարկանիշով՝ 17-19 տոկոս: Իրավիճակը շտկելու համար կուսակցությունը պետք է փորձի բեկումնային իրավիճակ ունենալ սոցիալական ոլորտում և աշխատաշուկայում: Այս հարցում Մերկելը թերևս խոչընդոտներ չի ստեղծի սոցիալ-դեմոկրատների համար, ինչի մասին խոսում է ֆինանսների նախարարի պատասխանատու պորտֆելը նրանց տալը:

Մյուս կարևոր հարցը, որի հետ կապվում է Մերկելի վարկանիշը և նոր կառավարության կենսունակությունը միգրացիոն քաղաքականությունն է, ինչի արդյունքում ծայրահեղ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը հայտնվեց Բունդեսթագում: Գերմանիան, իհարկե, կշարունակի փախստականներ ընդունել, բայց բավականին խիստ պայմաններով: Այս մասին է խոսում այն փաստը, որ Մերկելը ներքին գործերի նախարարի պաշտոնը վստահել է Բավարիայի նախկին վարչապետին, ով աչքի է ընկել Մերկելի միգրացիոն քաղաքականության խիստ քննադատությամբ:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանն, ապա այստեղ էական փոփոխություններ չարժե սպասել. Բեռլինը փորձելու է շարունակել հանդես գալ ԵՄ-ում թելադրողի դիրքերից: Ռուսաստանի հարցում ևս էական փոփոխություններ չեն ակնկալվում. թերևս գերմանական նոր ղեկավարությունը ևս հակված է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները թուլացնելուն, սակայն այս հարցում գործնական քայլեր դեռևս չի նախատեսում:

Այսպիսով, առաջիկայում Գերմանիայի նոր կառավարության և հատկապես կանցլեր Անգելա Մերկելի գլխավոր խնդիրը լինելու է գերմանացիների վստահության վերականգնում: Նշենք, որ վերջին շրջանում Մերկելի վարկանիշը բավականին ցածր է, ինչի մասին խոսում են ինչպես սոցհարցումների արդյունքները, այնպես էլ բունդեսթագում ստացած ձայների քանակը. Մերկելի օգտին քվեարկել էր 709 պատգամավորից 364-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: