ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լևոնը զիջեց Սոյին. Հավակնորդների մրցաշար

World Chess

Բեռլինում կայացավ հավակնորդների մրցաշարի 6-րդ խաղափուլը։ Լևոնը սևերով զիջեց Ուեսլի Սոյին, հաղորդում է Chess.am-ը։ Խաղին հաջորդած մամուլի ասուլիսում լրագրողներից մեկն, անդրադառնալով նախորդ խաղին, որտեղ Լևոնը Գրիշչուկին հաղթելու հնարավորություն էր ունեցել, հարցրեց, թե ինչպես նախորդ խաղն ազդեց այս խաղի վրա։ Լևոնը պատասխանեց․ «Ոչ մի կերպ։ Ես այսօր փորձեցի հաղթելու հնարավորություն ձեռք բերել։ Բայց ես միշտ եմ փորձում հաղթելու հնարավորություն ձեռք բերել»։

Վեցերորդ տուրից հետո մրցաշարի առաջատարներն են Ֆաբիանո Կարուանան և Շահրիյար Մամեդյարովը՝ 4-ական միավորով։

Մյուս զույգերից  Կարուանա-Գրիշչուկ և Լիրեն-Կարյակին պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի, իսկ Մամեդյարովը հաղթեց Կրամնիկին։

Այսօր՝ մարտի 17-ը, հավակնորդների մրցաշարում հանգստյան օր է։ Հաջորդ՝ յոթերորդ խաղափուլը կկայանա մարտի 18-ին։ Արոնյանն ուժերը կչափի մրցաշարի առաջատարներից Ֆաբիանո Կարուանայի հետ։ Մրցող զույգերն են՝

Ալեքսանդր Գրիշչուկ – Շահրիյար Մամեդյարով
Վլադիմիր Կրամնիկ – Լիրեն Դինգ
Սերգեյ Կարյակին – Ուեսլի Սո
Լևոն Արոնյան – Ֆաբիանո Կարուանա

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: