ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մայք Պոմպեո. ԱՄՆ ամենապահպանողական պետքարտուղա՞րը

Digg

«Պահպանողականները խորը անվստահություն ունեն կառավարության իշխանության հետ կապված, և ես ոչ միայն հասկանում եմ նրանց գաղտնիության խնդիրները, այլև կիսում եմ դրանք». սա ԱՄՆ նոր պետ​​քարտուղար Մայք Պոմպեոյի հայտնի հայտարարություններից մեկն է, ով փոխարինելու է Ռեքս Թիլերսոնին: Ստորև ներկայացնենք Պոմպեոյի կենսագրությունը՝ փորձելով ամբողջացնել նրա քաղաքական կերպարը:

Մայք Պոմպեոն հերթական հաջողակ գործարարն է եղել ԱՄՆ-ում, ով մտեցլ է քաղաքական դաշտ:

Պոմպեոն ծնվել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում, ավարտել է Լոս Ամիգոս ավագ դպրոցը: Որպես դեռահաս՝ նա սիրում էր բասկետբոլ խաղալ և թեև չէր սիրում սովորել, մինչդեռ համարվում էր ամենախելացի ուսանողներից մեկը:

«Մայքն այն տեսակն էր, որ անգամ կարիք չուներ սովորելու, նա կարող էր մեզ ինչ-որ բան բացատրել, որ նույնիսկ ուսուցիչները չէին կարողանում», - հիշում է նրա մանկության ընկեր Ջոն Ռեյդը:

Պոմպեոն հեռացավ Կալիֆոռնիայից Ուեսթ Փոինթի ռազմական ակադեմիայում սովորելու համար: Նա մասնագիտացել է մեքենաշինության մեջ, ծառայել է ԱՄՆ բանակում և հասել է կապիտանի կոչման: Իր հիմնական պարտականությունն էր հսկել երկաթե վարագույրը մինչև Բեռլինի պատի անկումը: Նա թողել է բանակն ու հաճախել Հարվարդի իրավաբանական ֆակուլտետը, ավարտել է 1994 թվականին: Պոմպեոն Հարվարդում աշխատել է որպես պրոֆեսոր, Վատիկանի նախկին դեսպան Մարիա Էնն Գլենդոնի օգնական: Ավարտելուց հետո նա աշխատել է Վաշինգտոնում գտնվող Williams & Connolly ընկերությունում՝ նախքան բիզնես աշխարհ տեղափոխվելը:

Անդրադառնալով գործարար աշխարհ մուտք գործելու Պոմպեոյի որոշմանն` Էնն Գլենդոնը նշել է.«Երբ նա ուղղվեց դեպի բիզնես, ես իսկապես ափսոսում էի, որ հերթական փայլուն երիտասարդն իր սկզբնական ուղուց շեղվում է», - հաղորդում է Business Insider-ը:

Ուեսթ Փոինթի իր դասընկերների հետ Պոմպեոն հիմնադրել է Thayer Aerospace-ը (առևտրային ավիացիոն, պաշտպանական և տիեզերական ճյուղերի համալիր կառուցվածքային բաղադրիչների արտադրող): Thayer Aerospace-ից նա հեռացավ 2006 թվականին և դարձավ Sentry International նավթային սարքավորումների ընկերության նախագահ: Բացի դրանից, նա նաև ծառայել է որպես պահպանողական Ֆլինտ Հիլզի Հանրային քաղաքականության ինստիտուտի վստահված անձ, որն այնուհետև վերանվանվել է Կանզասի քաղաքականության ինստիտուտ:

2011-ին Պոմպեոն մտել է քաղաքականություն և եղել է հանրապետական ​​կոնգրեսական, 2011-2017 թվականներին Կանզասի 4-րդ Կոնգրեսի շրջանի ներկայացուցիչը:

Երբ հարցնում էին քաղաքականության մեջ մտնելու իր որոշման շարժառիթների մասին, Պոմպեոն պատասխանում էր. «Ես Կանզասում երկու փոքր բիզնես եմ ունեցել, և ես տեսա, թե ինչպես կառավարությունը կարող է խլել ձեռնարկատիրությունը, ուստի մտա Կոնգրես»:

Որպես կոնգրեսական, նա հայտնի էր Օբամայի՝ Իրանի միջուկային գործարքի և Գուանտանամոյի բանտը փակելու դեմ իր դիրքորոշումներով: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, նա երբեք չի խուսափել քննադատել Ռուսաստանին: Օրինակ, 2015-ին, ելույթ ունենալով արտաքին քաղաքականության խորհրդում, նա մեղադրել է նախագահ Բարաք Օբամային այդ երկրի հանդեպ բավականաչափ կոշտ դիրք չբռնելու համար:

2016 թվականի նոյեմբերի 16-ին՝ հաղթանակից անմիջապես հետո, նախագահ Դոնալդ Թրամփը Մայք Պոմպեոյին առաջադրել է Կենտրոնական հետախուզության վարչության ղեկավար: ԿՀՎ-ի ղեկավար Պոմպեոն համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը փորձել է միջամտել 2016 թվականի ընտրություններին, սակայն ավելացնել է նաև, որ նրանք իրականում չեն ազդել արդյունքների վրա: Թրամփի պես, Պոմպեոն հայտնի է նաև ահաբեկչության, Հյուսիսային Կորեայի դեմ պայքարելու իր հաստատակամ մոտեցումներով: 

Հաշվի առնելով Պոմպեոյի քաղաքական հայացքները և անցած ճանապարհը՝ կարելի է եզրակացնել, որ արտաքին քաղաքականության հարցերում նա կլինի առավել պահպանողական դիրքորոշմամբ ԱՄՆ պետքարտուղար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: