ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Սի Ծինփինին՝ Չինաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

armenpress.am

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 17-ին, շնորհավորական ուղերձ է հղել Սի Ծինփինին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: Նախագահ Սարգսյանը վերահաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու համատեղ ջանքերով նպաստել Հայաստանի և Չինաստանի միջև փոխգործակցության առավել խորացմանն ու ընդլայնմանը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների:

Ջերմությամբ հիշելով 2015 թվականի մարտին կայացած պետական այցը Չինաստան և դրա շրջանակներում նախագահ Սի Ծինփինի հետ ունեցած հանդիպումը՝ նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ հաջողությամբ են կյանքի կոչվում ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ խթանելով հայ-չինական բազմոլորտ և բազմաբովանդակ հարաբերությունները:

«Հայաստանը առանձնակիորեն կարևորում է Չինաստանի հետ դեռևս Մետաքսի մեծ ճանապարհի ժամանակներում գոյություն ունեցող պատմական բարեկամական հարաբերությունների ու փոխշահավետ գործակցության համակողմանի զարգացումը և ամրապնդումը ամենատարբեր ոլորտներում: Այսօր էլ մենք պատրաստ ենք շարունակելու հարստացնել մեր ժողովուրդների բարեկամության էջերը նորանոր ձեռքբերումներով, այդ թվում՝ Չինաստանի նախաձեռնած տարածաշրջանային և միջազգային կարևորագույն նախագծերում սերտ փոխգործակցությամբ»,-ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: