ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞ւ է Պորոշենկոն փոխում Դոնբասում ռազմական գործողության ձևաչափը

novorosinform.org

Դոնբասի ապաբռնազավթման մասին օրենքի ուժի մեջ մտնելով՝ Հակաահաբեկչական գործողությունն իրավաբանական տեսանկյունից ավարտված է համարվում, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ ընդգծելով, որ «Հակաահաբեկչական գործողության արդյունքում ազատագրվել է Դոնբասի երկու երրորդը»:

Պորոշենկոյի խոսքերով՝ նոր օրենքում շարադրված է Դոնբասի՝ Ուկրաինային վերաինտեգրման ռազմավարությունը: Այն թույլ է տալիս պետության ղեկավարին ռազմական դրություն հայտարարել և զորք մտցնել ցանկացած տարածք ցանկացած ժամանակահատվածով: Փաստաթղթով Ռուսաստանը պաշտոնապես ճանաչվում է «Դոնեցկը և Լուգանսկը բռնազավթած երկիր»:

Պետք է նկատել, սակայն, որ Դոնբասում Հակաահաբեկչական գործողությունը փոխվում է ֆորմալ կերպով միայն: «Մենք փոխում ենք այդ գործողության ձևաչափը, ղեկավարությունն անցնում է Ուկրաինայի զինված ուժերին: Գործողությունը փոխվել է Միավորված ուժերի գործողությունով», - նշել է Պորոշենկոն:

Դոնեցկում և Լուգանսկում հակաահաբեկչական գործողությունն ավարտելու մասին դեռ փետրվարի 22-ին հայտարարել էր Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վիկտոր Մուժենկոն: Նրա խոսքերով՝ գործողության ձևաչափի փոփոխությունը թույլ կտա «ավելի արդյունավետ և իրավական դաշտի շրջանակներում» կիրառել զինված ուժերը:

Նշենք, որ հակաահաբեկչական գործողությունը դարձել է «ազգային անվտանգության և պաշտպանության, ՌԴ զինված ագրեսիան զսպելու և դրան հակադարձելու միջոցառումներ», որի շրջանակներում Ազգային գվարդիայի, բանակի, Ուկրաինայի անվտանգության ծառայության, հետախուզության, սահմանապահ ծառայությունների և պետական պարեկային ծառայության ողջ անձնակազմը և զենքը պետք է ենթարկվեն Ուկրաինայի Զինված ուժերի միավորված օպերատիվ շտաբին:

Փորձագետների կարծիքով՝ նման փոփոխությունը դրականորեն կանդրադառնա Ուկրաինայի հեղինակության վրա, քանի որ երկրի արևելքում բանակի կիրառումը իրավական հիմքեր է ստանում: Կիևի պնդմամբ՝  նոր օրենքը չի հակասում Մինսկի համաձայնագրերին: Միևնույն ժամանակ Մոսկվայում կարծում են` այն չի կարող նպաստել Մինսկի համաձայնագրերի իրականացմանը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 0 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: