ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18,664.15 դրամ ԱՐԾԱԹ - 220,02 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,672.33 դրամ

Նորբերտո Բրիասկո. «Ինքնաթիռում հայերեն բառեր կսովորեմ, մտադիր եմ խնդրել նաև Մխիթարյանի մարզաշապիկը»

Newsinfo.am

Արգենտինական «Աթլետիկո Ուրականի» 22-ամյա հարձակվող Նորբերտո Բրիասկոն խոսել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականից հրավեր ստանալու մասին։

«Սա նոր մարտահրավեր է ինձ համար։ Ստացել եմ հնարավորություն, որից կփորձեմ օգտվել։ Տեսնենք, թե ինչ կստացվի։

Մորական կողմս հայ է։ Պապիկիս ընտանիքն ապրել է Հայաստանում, իսկ հիմա նրանք Արգենտինայում են։ Հայաստանից ինձ հետ կապ են հաստատել գործակալ Վալտեր Սաֆարյանի միջոցով։ Նա ասաց, որ ցանկանում են զրուցել ինձ հետ։ Նրանք զրուցել են Սաֆարյանի հետ և իմացել, որ հայ եմ։

Հայերենը բարդ լեզու է։ Գրի եմ առել կարևոր բառերը, որոնք ինքնաթիռում կկրկնեմ Հայաստան մեկնելիս։

Մտադիր եմ խնդրել Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկը: Բացի այդ, ինձ ասել են, որ նա խոսում է իսպաներեն և միակ մարդն է, որի հետ կարող եմ հաղորդակցվել այդ լեզվով»,- արգենտինահայ հարձակվողի խոսքը մեջբերում է «Աթլետիկո Ուրականի» կայքը, փոխանցում է News.am-ը:

Հիշեցնենք, որ Բրիասկոն հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Էստոնիայի (մարտի 24) և Լիտվայի (մարտի 27) դեմ Երևանում կայանալիք ընկերական հանդիպումներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 28%
Քամի՝ 11.27 կմ/ժ
25 C°
 
15°  27° 
25.09.2018
15°  27° 
26.09.2018
Հարցում

Սպասու՞մ եք արդյոք ղարաբաղյան բանակցությունների վերսկսման՝ Փաշինյան-Ալիև ձևաչափով