ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արոնյանը զիջեց Կարուանային. հավակնորդների մրցաշար

Բեռլինում երեկ կայացավ հավակնորդների մրցաշարի 7-րդ տուրը: Այս տուրում Լևոն Արոնյանը մրցում էր մրցաշարի երկու առաջատարներից Ֆաբիանո Կարուանայի հետ, հաղորդում է Chessfed.am-ը։ 

Սպիտակներով խաղացող մեր շախմատիստը հաղթանակի հասնելու համար դիմեց չափազանց մեծ ռիսկի. պարտիայի հենց մեկնարկից սկսելով գրոհ թագավորական թևում, սակայն ԱՄՆ-ը ներկայացուցիչ Կարուանան պաշտպանվեց շատ հստակ: 32-րդ քայլում Արոնյանը, արդեն գտնվելով ցայտնոտում, կոպիտ վրիպում թույլ թվեց և մի քանի քայլ անց անձնատուր եղավ: 7-րդ տուրում մրցաշարում առաջին հաղթանակը տոնեց Սերգեյ Կարյակինը: Աշխարհի փոխչեմպիոնը ուժեղ գտնվեց Ուեսլի Սոյից: Ալեքսանդր Գրիշչուկը և Շահրիյար Մամեդյորովը հաշտություն կնքեցին պարտիայի 16-րդ քայլում: Տուրի ամենաերկար պարտիայում Վլադիմիր Կրամնիկը ոչ-ոքի խաղաց Դին Լիժենի հետ:

7-րդ տուրից հետո Ֆաբիանո Կարուանան վաստակել է 5 միավոր և միանձնյա գլխավորում է աղյուսակը: Շահրիյար Մամեդյարովը 4.5 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում: Վլադիմիր Կրամնիկը, Դին Լիժենը և Ալեքսանդր Գրիշչուկը վաստակել են 3.5-ական միավոր և կիսում են 3-5-րդ հորիզոնականները: Սերգեյ Կարյակինը 3 միավորով 6-րդ հորիզոնականում է, իսկ Լևոն Արոնյանը և Ուեսլի Սոն 2.5-ական միավորով կիսում են 7-8-րդ հորիզոնականները:

Այսօր տեղի կունենա մրցաշարի 8-րդ տուրը:

8-րդ տուրի զույգեր.

Ալեքսանդր Գրիշչուկ – Վլադիմիր Կրամնիկ
Շահրիյար Մամեդյարով – Սերգեյ Կարյակին
Դին Լիժեն – Լևոն Արոնյան
Ուեսլի Սո– Ֆաբիանո Կարուանա

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: