ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18,664.15 դրամ ԱՐԾԱԹ - 220,02 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,672.33 դրամ

Արցախի Նախագահը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 19-ին շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:

Ուղերձում ասված է.

«Հարգարժա՛ն Վլադիմիր Վլադիմիրի,

Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ռուսաստանի Դաշնության Նախագահի ընտրություններում Ձեր բացարձակ հաղթանակի կապակցությամբ, որը մեկ անգամ ևս հաստատեց Ձեր վաստակած հեղինակությունը ռուսաստանցիների մոտ և դարձավ Ռուսաստանի սոցիալ-տնտեսական շարունակական զարգացմանն ու բարգավաճմանը, միջազգային ասպարեզում նրա շահերի պաշտպանությանն ուղղված Ձեր ջանքերի համաժողովրդական աջակցության վկայությունը:

Արցախում բարձր են գնահատում Ձեր անձնական ավանդը և Ռուսաստանի Դաշնության՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ և արդարացի կարգավորման գործում: Համոզված եմ, որ Ռուսաստանն այսուհետ ևս կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության պահպանման ու ամրապնդման, կայունության ու անվտանգության ապահովման գործում:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ, հարգարժա՛ն Վլադիմիր Վլադիմիրի, և մաղթում Ձեզ, Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին քաջառողջություն, հաջողություններ և բարեկեցություն, Ռուսաստանի ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 51%
Քամի՝ 11.27 կմ/ժ
15 C°
 
15°  27° 
26.09.2018
14°  26° 
27.09.2018
Հարցում

Սպասու՞մ եք արդյոք ղարաբաղյան բանակցությունների վերսկսման՝ Փաշինյան-Ալիև ձևաչափով