ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞ւ Թուրքիան և ԵՄ-ն չեն խզում իրեն չարդարացրած միգրացիոն գործարքը

Reuters

Վառնայում կայանալիք Թուրքիա-ԵՄ գագաթաժողովի ժամանակ Անկարան կպահանջի Բրյուսելից վճարել միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար խոստացված 3 մլրդ եվրոն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի մարտին Թուրքիան և ԵՄ համաձայնագիր էին ստորագրել դեպի Եվրոպա միգրանտների հոսքը կասեցնելու մասին, ինչի դիմաց Անկարային խոստացվել էր 6 մլրդ եվրո: 2017 թվականի վերջին Բրյուսելն Անկարային փոխանցեց խոստացված գումարի առաջին 3 մլրդ եվրոն, իսկ օրերս Եվրահանձնաժողովն որոշում է կայացրել գումարի մնացած մասը փոխանցելու մասին: Թուրքիայում, սակայն, պնդում են, որ խոստացված գումարից դեռևս ստացել են ընդամենը 850 մլն եվրո, այն դեպքում, երբ իրենք 2016 թվականի մարտից փակ են պահում դեպի Եվրոպա միգրացիոն ուղիները:

Սակայն հարկ է նշել, որ այս կապակցությամբ Բրյուսելը ևս դժգոհություններ ունի. վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս ընթացքում անօրինական միգրացիան դեպի եվրոպական երկրներ ոչ թե դադարել է, այլ համեմատաբար նվազել է: Հարց է առաջանում՝ նման պայմաններում ինչո՞ւ չեն կողմերը խզում գործարքը:

Նշենք, որ եվրոպական երկրներում ազգայնականության աճի ֆոնին ԵՄ իշխանությունները նախընտրում են ունենալ գոնե նվազագույն միգրացիոն հոսքեր: Եվրահանձնաժողովի կողմից հերթական տրանշին տրված հավանությունը վերջին շրջանում աճող անօրինական միգրացիայի ֆոնին խոսում է հենց դրա մասին: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա վերջինս թեև գործարքի կնքումից հետո անընդհատ բողոքում է, որ ԵՄ չի կատարում իր պարտավորությունները, հակված չէ գործարքը խզելու: Որպես Սիրիային սահմանակից երկիր՝ Թուրքիան չի կարող խուսափել միգրանտներ ընդունելուց (այժմ Թուրքիայի տարածքում բնակվում է 3.5 մլն սիրիացի փախստական), իսկ ԵՄ ֆինանսական աջակցությունն որոշակիորեն կօգնի փախստականների ընդունման խնդիրները լուծելու համար:

Միևնույն ժամանակ Թուրքիա-ԵՄ հարաբերությունների ներկայիս փուլում միգրացիոն ճգնաժամը թերևս այն սակավաթիվ հարցերից է, որի շուրջ կողմերը դեռևս պահպանում են համագործակցությունը:

Թերևս սրանք են այն պատճառներ, որ չնայած փոխադարձ դժգոհություններին Անկարան և Բրյուսելը չեն շտապում խզել այս գործարքը, որի իրականացումն գործնականում դժվար է մարդասիրական համարել. այսպես Եվրամիությունն իր տարածքում միգրանտների համար նորմալ պայմաններ ստեղծելու փոխարեն գումար է հատկացնում, որպեսզի փախստականները չհայտնվեն իր տարածքում: Թուրքիան պարտավորվում է այդ գումարի դիմաց միգրանտներին «հարկադրաբար» պահել իր տարածքներում: Միևնույն ժամանակ Անկարան փորձում է խոչընդոտել Սիրիայից նոր միգրանտների ժամանումը Թուրքիա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    25°  13° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: