ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանում ադրբեջանցիները կոչ են անում առաջադրել ազգությամբ հայ Օսիպովայի թեկնածությունը

silvia vercher

Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների մոտ 60 ներկայացուցիչներ, որոնց շարքում հինգ ադրբեջանական կազմակերպություն կա, ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիային կոչ են անում Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի անդամի թեկնածու ներկայացնել Իզաբելլա Օսիպովային։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Վրաստանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ, «Քաղաքացիական ինտեգրման հիմնադրամ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Զաուր Խալիլովը։

Օսիպովան չորրորդ անգամ է առաջադրվում Վրաստանի Հանրային հեռարձակողի անդամի պաշտոնին, և ամեն անգամ ազգային փոքրամասնությունների համար անհասկանալի պատճառներով նրա թեկնածությունը չի հաստատվում։ Օմբուդսմենին ուղղված ուղերձի հեղինակների կարծիքով` ազգային փոքրամասնությունները պետք է ներկայացված լինեն Վրաստանի բոլոր հասարակական կառույցներում, այդ թվում` ՎՀՀ հոգաբարձուների խորհրդում։

«Մենք ուշադրությունը չենք կենտրոնացնում Բելլա Օսիպովայի ազգության վրա։ Մեզ համար նա առաջին հերթին պրոֆեսիոնալ է, որին մենք` ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներս, ցանկանում ենք տեսնել ՎՀՀ հոգաբարձուների խորհրդում», - ասել է Խալիլովը։

Նրա խոսքով` բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները միաձայն ընտրել են Օսիպովային, քանի որ նա երկար տարիներ լրագրող է աշխատել ՎՀՀ-ում, քաջածանոթ է թեմային, զբաղվում է էթնիկ փոքրամասնությունների իրավունքներով։ Բելլան օմբուդսմենի աշխատակազմի աշխատող է և այդ պաշտոնի ամենահարմար թեկնածուն, բացատրել է Խալիլովը։

Նրան չի անհանգստացնում այն փաստը, որ Օսիպովան էթնիկ հայ է, և կողմ է, որ Օսիպովայի թեկնածությունն առաջադրվի Վրաստանի ադրբեջանցիների համայնքի անունից։ Խալիլովը կարծում է, որ հայերի և ադրբեջանցիների համախմբված համագործակցության նման նախադեպերը, հատկապես այս տարածաշրջանում, պետք է շատ լինեն։

Օսիպովան զերծ է մնում մեկնաբանություններից, քանի որ դեռ վերջնական արդյունքներ չկան։ Եթե Վրաստանի խորհրդարանը հաստատի նրա թեկնածությունը, խոստանում է ընդլայնված քաղաքականություն վարել` վրացական հասարակությունում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների տեղեկատվական ինտեգրացման համար։







Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: