ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հավակնորդների մրցաշար. Արոնյանը պարտություն կրեց

World Chess

Բեռլինում երեկ կայացավ հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրը: Տուրի կենտրոնական պարտիայում առաջին հորիզոնականում ընթացող Ֆաբիանո Կարուանան մրցում էր Շահրիյար Մամեդյարովի: Սպիտակ խաղացող Մամեդյարովը ուներ որոշակի առավելություն, ինչը սակայն բավարար չեղավ հաղթանակի հասնելու համար: Արդյունքում պարտիայի 58-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին: Ոչ-ոքիներ գրանցվեցին նաև Ալեքսանդր Գրիշչուկ – Սերգեյ Կարյակին և Դին Լիժեն Ուեսլի Սո պարտիաներում: 10-րդ տուրում Լևոն Արոնյանը ցավալի պարտություն կրեց Վլադիմիր Կրամնիկից, հաղորդում է Chessfed.am:

10-րդ տուրից հետո աղյուսակը 6.5 միավորով շարունակում է գլխավորել Ֆաբիանո Կարուանան, 2-րդ հորիզոնականում ընթացող Շահրիյար Մամեդյարովն առաջատարին զիջում է կես միավորով, իսկ Ալեքսանդր Գրիշչուկը 5.5 միավորով 3-րդ տեղում է: Սերգեյ Կարյակինը և Դին Լիժենը 5-ական միավորով կիսում են 4-5-րդ հորիզոնականները, Վլադիմիր Կրամնիկը 4.5 միավորով 6-րդ տեղում է: Ոեւսլի Սոն իր ակտիվում գրանցել է 4 միավորով և 7-րդ հորիզոնականում է, իսկ Լևոն Արոնյանը 3.5 միավորով եզրափակում է աղյուսակը:
Ասյօր տեղի կունենա 11-րդ տուրը:

11-րդ տուրի զույգեր.

Դին Լիժեն – Ալեքսանդր Գրիշչուկ
Ֆաբիանո Կարուանա – Վլադիմիր Կրամնիկ
Ուեսլի Սո – Շահրիյար Մամեդյարով
Լևոն Արոնյան – Սերգեյ Կարյակին

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: