ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կատալոնիայի խորհրդարանը չկարողացավ տարածաշրջանի նոր ղեկավար ընտրել

espanarusa.com

Կատալոնիայի խորհրդարանը մարտի 22-ին չկարողացավ «Միասին հանուն Կատալոնիայի» խմբից պատգամավոր Ժորդի Տուրուլին հաստատել տարածաշրջանի նոր ղեկավարի պաշտոնում: Անհրաժեշտ 68-ից միայն 64 պատգամավոր արտահայտվեց ի պաշտպանություն Տուրուլի:

Երկու օրից խորհրդարանում վերստին կարող են անցկացվել քննարկումներ եւ քվեարկություն, սակայն այդ դեպքում հավակնորդին բավարար կլինի խորհրդարանականների ոչ թե բացարձակ, այլ պարզ մեծամասնության աջակցությունը:

Սպասվում Է, որ մարտի 23-ին Իսպանիայի Գերագույն դատարանը մեղադրական եզրակացություններ կհրապարակի «անջատողական գործընթացին» մասնակցելու  մեծ կասկածվող քաղաքական գործիչների վերաբերյալ: Տուրուլը նույնպես նրանց թվում Է, ում երկրի դատախազությունը մեղադրում Է խռովության, ապստամբության եւ վատնումների մեջ: Այժմ նա գտնվում է ազատության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: