ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կիևում հայկական մշակույթի թանգարան է բացվել

Կիևի Ռերիխի անվան հանրային գրադարանում արդեն մեկ ամիս է, ինչ գործում է հայկական մշակույթի «Նավասարդ» թանգարան-սրահը: Պատմականորեն այնպես է ստացվել, որ գրադարանը երկար ժամանակ համագործակցել է հայ համայնքի հետ, ուստի որոշում է կայացվել բացել հայկական մշակույթին, գրականությանն ու արվեստին նվիրված սրահ։

Ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը՝ Կիևի հայ համայնքի կանանց կոմիտեի և գրադարանի ներկայացուցիչների համատեղ ջանքերով հավաքվել են մեծ թվով գրքեր, նկարներ և հայկական մշակութային ժառանգության այլ նմուշներ: Թանգարանի  բացման արարողությունը կայացել է Մայրենի լեզվի միջազգային օրը՝ փետրվարի 21-ին Ռերիխի անվան գրադարանում, որը գտնվում Է Կիևի Երևանյան 12 հասցեում։

Միջոցառման ընթացքում Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի ղեկավար Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը փոքր խաչքար է նվիրել սրահին և օրհնել կազմակերպիչներին ու նրանց նախաձեռնությունը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: