ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

Ziare Live

Ռումինիայում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնության մեկնարկային օրը ռինգ դուրս եկած Հայաստանի 2 ներկայացուցիչները հաղթանակ են տարել, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը հաղթել է Չեխիայի ներկայացուցիչին, իսկ գերծանր քաշային կարգում հանդես եկող Գուրգեն Հովհաննիսյանն ուժեղ է գտնվել բելառուս մրցակցից:

Հայկական թիմի կազմում վերջին պահին տեղի է ունեցել փոփոխություն։ Վնասվածքի պատճառով Գառնիկ Պապիկյանի փոխարեն մրցավայր է մեկնել Գուրգեն Մադոյանը:

Մարտի 26-ին ռինգ դուրս կգան 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 75 կգ քաշային Համբարձում Հակոբյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: