ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանն Ադրբեջանին վաճառում է անորա՞կ զենք

haqqin.az

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը բավական ծավալուն անդրադարձ է կատարել բելառուսական UDF.bu կայքում ռազմական փորձագետ Յուրի Բարանովիչի հոդվածին, որտեղ հեղինակը, հղում անելով լավատեղյակ աղբյուրներին, խոսում է 2017թ. Ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի Բաքվում տեղի ունեցած նիստի ժամանակ տեղի ունեցած փակ քննարկումների մասին: Այս մասին հայտնում է Հրապարակը:

Հեղինակը մանրամասնել է, որ ադրբեջանական կողմը հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ փոխվարչապետ Ռոգոզինին խորը դժգոհություն է հայտնել մատակարարված սպառազինությունների՝ պայմանագրով նախատեսված չափանիշներին անհամապատասխանության, տեխնիկական, այդ թվում՝ գործարանային անսարքությունների, շահագործման համար անհրաժեշտ կոմպլեկտավորող մասերի բացակայության կապակցությամբ:

Մասնավորապես, ադրբեջանական կողմը պահանջ է ներկայացրել համազարկային կրակի «Սմերչ» ռեակտիվ համակարգի արկերի որակի վերաբերյալ: Դժգոհության պատճառներից մեկն էլ Mi-35 ուղղաթիռն է դարձել, որի ջերմային գոլորշի արձակող համակարգը չի գործում: Ադրբեջանական կողմը Ռոգոզինին առկա թերությունները մինչև 2018 թվականը վերացնելու խիստ պահանջ է ներկայացրել, սակայան վերջինս հակադարձել է, որ ռազմաարդյունաբերության ոլորտում ֆինանսական խնդիրների պատճառով մինչև 2021 թվականը ոչինչ անել հնարավոր չէ: Բելառուսցի ռազմական փորձագետը ստեղծված իրավիճակով է բացատրում Ադրբեջանի պաշտպանության նախարարի այցը Մինսկ, որտեղ նա բանակցություններ է վարել ամենաբարձր՝ նախագահ Լուկաշենկոյի մակարդակով:

Ենթադրվում է, որ Ադրբեջանը փորձում է գտնել այլընտրանք, և Բելառուսը, որի հետ համագործակցությունը տասնամյակների պատմություն ունի, կարող է լրացնել բացը: Ընդսմին, բելառուսցի փորձագետը նաև կարծիք է հայտնել, որ չի բացառվում, որ Ռուսաստանն Ադրբեջանին անորակ սպառազինություն է մատակարարում գիտակցված, որպեսզի չխախտվի Հայաստանի անվտանգությունը: Չափազանց ուշագրավ է, որ այս տեղեկատվությունը հիշյալ կայքի ռուսերեն տարբերակում հասանելի է մնացել հազիվ մի քանի րոպե, ապա հեռացվել: Ըստ երևույթին, ադրբեջանական կողմի համար ցանկալի չէ, որ նման նուրբ թեմայով լրատվությունը հասանելի լինի ավելի մեծ լսարանի:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    10 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: