ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արա Բաբլոյանը Ժնևում հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ժնևում՝ Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի աշխատանքի շրջանակում, մարտի 27-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ լրատվական բաժինը:

Արա Բաբլոյանը բարձր է գնահատել հայ-կիպրական եղբայրական հարաբերությունները՝ ընդգծելով, որ երկու ժողովուրդներին կապում են պատմամշակութային, հոգևոր և արժեհամակարգային ընդհանրություններ, որի վառ վկայությունը դեռևս 1975 թ-ին Կիպրոսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու փաստն է: ԱԺ նախագահը երախտագիտություն է արտահայտել 2015թ. ապրիլի 2-ին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի միաձայն ընդունման համար: Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և կանխարգելման գործում:

Նշելով, որ Հայաստանի և Կիպրոսի միջև խորհրդարանական հարաբերությունները վերջին տարիներին համատեղ ջանքերի շնորհիվ որակական նոր մակարդակի են հասել՝ Արա Բաբլոյանն ընդգծել է երկու օրենսդիր մարմիններում գործող հանձնաժողովների աշխատանքների աշխուժացման և պատվիրակությունների փոխայցերի ակտիվացման անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԺ նախագահը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում բարձր է գնահատել Կիպրոսի իշխանությունների հաստատակամ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: ՀՀ խորհրդարանի ղեկավարը վերահաստատել է, որ Հայաստանի իշխանությունները միջազգային տարբեր հարթակներում Կիպրական հիմնախնդրում մշտապես աջակցել և աջակցելու են Կիպրոսին:

Արա Բաբլոյանն անդրադարձել է նաև Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը՝ հույս հայտնելով, որ Կիպրոսն արագ ավարտին կհասցնի Հայաստան-ԵՄ համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը:

ՀՀ խորհրդարանի ղեկավարը խոսել է նաև միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանների արդյունավետ համագործակցության, ժողովուրդների բազմադարյա բարեկամության և այն առավել ամուր դարձնող Կիպրոսի հայ համայնքի մասին:

Դեմետրիս Սիլուրիսն առաջարկել է զարգացնել ռազմավարական համագործակցությունը՝ հիմնված տարբեր ոլորտներում կոնկրետ ծրագրերի իրականացման վրա: Կողմերը պայմանավորվել են Կիպրոսի պատվիրակության՝ առաջիկայում կայանալիք Հայաստան այցի ընթացքում անդրադառնալ այս հարցին և առավել գործնական ու կոնկրետ քայլեր իրագործել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    24 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: