ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանցի փախստականները կարող են վերադառնալ Արցախ. Բակո Սահակյան

Mirrorspectator.com

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի ապակառուցողական, ծայրահեղական և թշնամական դիրքորոշումն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Armenian Mirror Spectator-ի հետ զրույցում:

«Մենք գիտակցում ենք, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի մտահոգված է այս բարդի հարցի լուծման փնտրտուքով: Սակայն մեր խորը համոզմունքն է, որ կողմերից մեկի՝ Ադրբեջանի ապակառուցողական, ծայրահեղական և թշնամական դիրքորոշումը այն հիմնական խոչընդոտն է, որը չենք կարողանում հաղթահարել, լուրջ համաձայնությունների հասնելու համար»,- ասել է Արցախի Հանրապետության նախագահը:

Անդրադառնալով փախստականների խնդրին՝ Բակո Սահակյանը շեշտել է, որ հաճախ խոսվում է ադրբեջանցի փախստականների մասին, սակայն բավարար ուշադրություն չի դարձվում հայ փախստականների խնդիրներին: «Մենք բազմիցս նշել ենք, որ ադրբեջանցի փախստականները, բնականաբար, կարող են վերադառնալ Արցախի Հանրապետություն, եթե ընդունեն նրա իրավասությունը»,- ընդգծել Արցախի Հանրապետության նախագահը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: