ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայկական հետքը Վատիկանում

Capital FM Kenya

Հռոմի տիեզերական եկեղեցու վարդապետ Գրիգոր Նարեկացու 2 մետրանոց բրոնզե արձանը Վատիկանում այսուհետ կլրացնի արվեստի համաշխարհային նմուշների այն շարքը, որոնք մշտապես հիացրել են Վատիկանի այցելուներին:  

Հիշեցնենք, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սրբազան Քահանայապետին նվիրեց Գրիգոր Նարեկացու արձանի մանրակերտը՝ որպես առաջին քրիստոնյա երկիր Պապի ուխտագնացության խորհրդանիշ:  Այդ ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը հույս հայտնեց, որ արձանի մեծ տարբերակն ապագայում կտեղադրվի Վատիկանում: ՀՀ նախագահի առաջարկն արժանացավ Ֆրանցիսկոս պապի հավանությանը և այսօր արդեն Նարեկացու արձանը Վատիկանում է:

Կարևոր է փաստել, որ աշխարհի ամենամեծ քրիստոնեական եկեղեցու՝ Վատիկանի Սուրբ Պետրոսի հյուսիսային պատի խորշում տեղակայված է նաև Հայ Առաքելական եկեղեցու առաջին սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանը: Հուշարձանը նվիրված է Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակին, և այն օծվել է Հռոմի Հովհաննես Պողոս II պապի կողմից 2005-ի հունվարի 19-ին:  Հուշարձանը 5,7 մետր երկարությամբ մարմարե քանդակ է: Լուսավորչի արձանի աջ ձեռքին բրոնզե հայկական խաչն է, իսկ ձախ ձեռքին՝ Աստվածաշունչը:

Արձանը կառուցվել է այն բանից հետո, երբ  Հովհաննես Պողոս II-ը ժամանել է Հայաստան և ոգեշնչվել Խոր Վիրապ իր այցով, որտեղ 14 տարի ճգնել է Գրիգոր Լուսավորիչը: 2001 թվականին հուշարձանի արտաքին տեսքի վերաբերյալ Վատիկանի կողմից հայտարարված մրցույթում հաղթեց ֆրանսահայ Խաչիկ Ղազանչյանի առաջարկած հուշարձանի տարբերակը: Նշենք, որ Խաչիկ Ղազանչյանը Ֆրանսիայի հայ նկարիչների միության հիմնադիրն ու առաջին նախագահն է: Սուրբ Պետրոս եկեղեցում են տեղակայված նաև համաշխարհային ճանաչում ունեցող արվեստի այնպիսի գործեր, ինչպիսին են օրինակ,  Սուրբ Պետրոսի բրոնզե արձանը (հեղինակ՝ Առնոլֆո դի Կամբիո),  Միքելանջելոյի Պիետան, Սուրբ Անդրեասի (հեղինակ՝ Ֆրանսուա Դյուկենուա), Սուրբ Վերոնիկայի (հեղինակ՝ Ֆրանչեսկո Մոկ), Սուրբ Հեղինե Կոստանդնուպոլսեցու (հեղինակ՝ Անդրեա Բոլգի) և այլ սրբերի արձաններ:

Նշենք նաև, որ 2008 թվականին Բենեդիկտոս XVI պապը Վատիկանի Սուրբ Պետրոս եկեղեցու հյուսիսային բակը անվանեց Գրիգոր Լուսավորչի պատվին:

Շարունակելով անդրադարձը Վատիկանում հայկական կրոնի և արվեստի ներկայացվածությանը, հետաքրքրական է նաև այն, որ դեռևս այն ժամանակ, երբ Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակը գոյություն չուներ, հազարավոր հայեր՝ որպես ուխտավորներ, ճանապարհորդել են Վատիկան՝ Սուրբ Պետրոսի մասունքների առաջ աղոթելու համար: Վատիկանում հայ այցելուների համար անգամ հյուրատուն է գործել: Ինչպես Rome Reports-ի պատրաստած ռեպորտաժում նշել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Միքայել Մինասյանը, այդ հյուրատան համար պատասխանատու քահանան խաչքար է դրել մուտքի մոտ, որի վրա պատկերված են եղել ավանդական հայկական նախշեր: Չնայած նրան, որ հյուրատունը վաղուց փակվել է, հարյուրավոր տարիներ անց այդ խաչքարը կրկին հայտնաբերվել է և այժմ գտնվում է Վատիկանի թանգարանների մշտական ցուցադրությունում: 2014 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության նախագահը Վատիկանում մասնակցել է այդ խաչքարի բացման արարողությանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    22 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: