ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանն ընտրությունների վերաբերյալ դրական ֆոն ապահովելու արշավ է սկսել

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների նախաշեմին սեփական, ինչպես նաև միջազգային հանրությանը մոլորեցնող արշավն էլ ավելի է թեժացել: Ադրբեջանական լրատվադաշտում արդեն իսկ բավականին ակտիվորեն սկսել են շրջանառվել նյութեր, որոնք «ցույց են տալիս», թե Ադրբեջանում միջազգային բոլոր չափանիներին որքան «համապատասխան» են ընթանում նախընտրական գործընթացները:

Հատկանշական է, որ այս արշավին ակտիվ մասնակցություն են ցուցաբերում նաև արտասահմանյան մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ադրբեջանական լրատվամիջոցների տված իրենց հարցազրույցներում նրանք նշում են, թե «որևէ սպառնալիք չկա ազատ և ժողովրդավար» ընտրույթուններ իրականացնելու համար:

Առավել քան ակնհայտ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ հայտարարելուց հետո Ադրբեջանի իշխանություններն այժմ նպատակ են հետապնդում ընտրությունների վերաբերյալ ապահովել դրական ֆոն, լեգիտիմացնել դրանց արդյունքները, ինչի համար ներգրավում են այդ թվում՝ ոչ ադրբեջանցիների:

Չնայած Ադրբեջանի իշխանությունների ջանքերին և ծախսվող ռեսուրսներին՝ միջազգային դիտորդների զեկույցներում, անկասկած, տեղ կգտնեն արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու հետ կապված խնդիրները: Ադրբեջանի իշխանություններն այդպես էլ չկարողացան ներկայացնել արտահերթ ընտրություններ անցկացնելու լեգիտիմ հիմքերը: Իսկ նպատակը պարզ էր բոլորին. առաջ բերելով ընտրությունների օրը՝ նվազեցնել արտաքին միջամտությունը երկրի ընտրական գործընթացներին, խուսափել երկրի սոցիալ-տնտեսական բավականին ծանր պայմանների հետևանքով հասարակության շրջանում դժգոհությունների ալիքի առաջացումից և ցայտնոտի մեջ դնել երկրի ընդդիմությանը՝ հնարավորություն չընձեռելով նրանց համախմբվել:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք դիտորդները բավական ժամանակ ունեցան բացահայտելու արտահերթ նահագահական ընտրությունների անցկացման իրական հիմքերը և թե որքանով այդ ամենը կարտացոլվի նրանց զեկույցներում, ցույց կտա միայն ժամանակը: Իսկ մի բան հստակ է. Ալիևը հերթական անգամ կարողացավ ստեղծել այն հիմքերը, որոնք թույլ կտան մնալ երկրի նախագահի պաշտոնում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    24 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: