ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 030,68 դրամ ԱՐԾԱԹ - 227,79 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 074,57 դրամ

Էրդողանը՝ Ֆրանսիայի նախագահին․ «Ո՞վ եք Դուք, որ համարձակվում եք Ձեր միջնորդությունն առաջարկել»

© AP Photo/

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկին։ Վերջինս պատրաստակամություն էր հայտնել միջնորդի դեր ստանձնել Սիրիայի հյուսիսում տեղակայված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (ՍԴՈՒ-SDG) խմբավորման և Թուրքիայի միջև, փոխանցում է Ermenihaber-ը։ 

«Ո՞վ է քեզ նման պարտականություն տվել։ Քեզանից մեծ գործերի մեջ մի մտիր։ Այդ երբվանի՞ց է Թուրքիան խնդիր դրել իր առաջ՝ նույն սեղանի շուրջ նստել ահաբեկչական խմբավորումների հետ։

Դուք դա կարող եք անել, իսկ Թուրքիան իր պայքարը կշարունակի այնպես, ինչպես դա Աֆրինում եղավ։ Դուք ո՞վ եք, որ համարձակվում եք առաջարկել Ձեր միջնորդությունը Թուրքիայի և ահաբեկչական խմբավորման միջև։ Նրանք, ովքեր դեռ պատասխան չեն տվել սեփական արյունոտ անցյալի համար, կարող են իրենց պատկերացնել ահաբեկչական խմբավորման կողքին, սակայն Թուրքիայի համար դա բացառված է», - հոխորտացել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը նաև հայտարարել է, որ նման առաջարկ անելուց հետո Ֆրանսիան այլևս ոչ մի իրավունք չունի երբևէ դժգոհել ահաբեկիչներից, ահաբեկչական խմբավորմներից և նրանց գործողություններից։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 45%
Քամի՝ 11.27 կմ/ժ
17 C°
 
10°  21° 
18.10.2018
11°  21° 
19.10.2018
Հարցում

Սպասու՞մ եք արդյոք ղարաբաղյան բանակցությունների վերսկսման՝ Փաշինյան-Ալիև ձևաչափով