ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը շատ շուտով կհեռանա Սիրիայից. Թրամփ

www.observerbd.com

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «շատ շուտով» կհեռանա Սիրիայից: Հատկանշական է, որ Թրամփն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Պենտագոնն ընդգծել է Սիրիայում ամերիկյան զորքերի ներկայության անհրաժեշտությունը, գրում է փոխանցում է Tert.am-ը:

«Մենք գրողի ծոցը կուղարկենք «Իսլամական պետությանը»: Շատ շուտով մենք կհեռանանք Սիրիայից: Հիմա էլ թող մյուսները մտածեն նրա մասին: Մենք պատրաստվում ենք վերադառնալ մեր երկիր՝ այնտեղ, որտեղ մեր տեղն է, որտեղ մենք ուզում ենք լինել»,-հայտարարել է Թրամփն Օհայո նահանգում տեղի ունեցած միջոցառման ժամանակ:

Մինչդեռ ԱՄՆ ռազմական ոլորտի ներկայացուցիչներից մեկը, որը քաջատեղյակ է Սիրիայում ԻՊ-ի դեմ տարվող ռազմարշավի ընթացքին, ընդգծել է, որ չի հասկանում, թե նախագահի ասածն իրականում ինչ է նշանակում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    10 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: