ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուրարտուի արքա Արգիշտի I-ը` «Եվրատեսիլ»-ում. էստոնական Vajé դուետը պատմել է` ինչ կապ ունեն հայ արքայի հետ

© Photo: Из архива дуэта Vajé

Հայ Ստեֆան Հայրապետյանի և էստոնացի Հանս Նոորմեթսի դուետն Էստոնիայում մասնակցել է «Եվրատեսիլ 2018» նախընտրական փուլին։ Խումբը ելույթ է ունեցել Ուրարտուի թագավոր Արգիշտի I-ին պատկերող շապիկներով։ Այդ մասին խմբի մասնակիցները պատմել են Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

Ցավոք, տղաներն առաջին տեղը չզբաղեցրին, որպեսզի մայիսին Էստոնիան ներկայացնեին Եվրոպայի գլխավոր երաժշտական մրցույթում, բայց հասցրին գերել հանդիսատեսի սիրտը։

«Էստոնիայում «Եվրատեսիլի» ազգային նախընտրական փուլի եզրափակիչում մենք հանդես եկանք հայ դիզայներների շապիկներով, որոնց վրա պատկերված էր Ուրարտուի արքա Արգիշտի I-ը»,- ասել է Ստեֆանը։

«Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթի ազգային նախընտրական փուլին Ստեֆանն ու Հանսը որոշել են մասնակցել, երբ նրանց հետ կապ է հաստատել պրոդյուսերը։ «Ինչո՞ւ ոչ»,- մտածել են տղաները։

«258 այլ երգերից ընտրեցին մեր «Laura» երգը։ Ազգային փուլի եզրափակիչում մենք 3-րդ տեղը զբաղեցրինք, սակայն լավ արդյունք ենք համարում դա, քանի որ մասնակիցների մակարդակը շատ բարձր էր», - նշել է Ստեֆանը։

Ինչ վերաբերում է խմբի յուրօրինակ անվանը, ապա, ինչպես բացատրում են տղաները, Vajé-ն տառերի համակցություն է, ինչը նշանակում է «հայերենն ու էստոներենը Վիլյանդիից» (Armeenia keel ja Eesti keel Viljandist)։

Պատասխանելով հարցին` արդյո՞ք մտադիր են Հայաստանում ելույթ ունենալ, երաժիշտները նշել են, որ «մեծ հաճույքով համերգային ծրագրով հանդես կգային Հայաստանում»։

«Հայերեն երգեր ունենք, բայց դեռ չենք թողարկել, մենք կցանկանայինք համագործակցել հայ պրոդյուսերների և երգիչների հետ։ Յուրահատուկ բան կլինի, օրինակ, եթե մենք Հայաստանում կարողանանք տեսահոլովակ նկարահանել, Էջմիածնի, Գառնիի կամ այլ տեսարժան վայրերի ֆոնին», - համոզված են Ստեֆանն ու Հանսը։

Հայ-էստոնական խումբը բաց է համագործակցության համար և համատեղ աշխատանքի համար ճիշտ մարդկանց է փնտրում։ Իսկ այժմ տղաները նախապատրաստվում են նոր երգի շնորհանդեսին, որը տեղի կունենա ապրիլին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    15 C°
     
    27°  15° 
    18.04.2024
    27°  17° 
    19.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: