ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արամ Աթեշյան․ «Երախտապարտ ենք Թուրքիայի առաջնորդներին և մեր թուրքական բանակին»

Armenpress.am

Ստամբուլում Թուրիքայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության  (AKP-ԱԶԿ) Շիշլիի շրջանային կառույցի նախաձեռնությամբ Սուրբ Հարության տոնին ընդառաջ պահքի ընթրիք է մատուցվել։ Միջոցառումը կազմակերպվել է Ստամբուլի Շիշլի շրջանում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչների համար, փոխանցում է Ermenihaber-ը: 

Ընդունելությանը ներկա են եղել ԱԶԿ-ական հայ պատգամավոր Մարգար Եսայանը, պատգամավոր Ահմեթ Համդի Չամալըն, Բեյօղլու շրջանի ղեկավար Ահմեդ Միսբահ Դեմիրջանը, Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Թուրքիայի հայ կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Լևոն Զեքիյանը, հայ բողոքական եկեղեցու առաջնորդ Գրիգոր Աղաբաբաօղլուն, Շիշլի շրջանի մուֆթին, հայ համայնքի հասարակական կառույցների և սպորտային ակումբների ներկայացուցիչներ, եկեղեցականներ։

Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը՝ ընդգծելով, որ կրոնական տոները սիրով, միասնականությամբ և համերաշխությամբ ապրելու կոչ են։

Աթեշյանը երախտագիտության խոսքեր է ասել թուրքական բանակի, Թուրքիայի առաջնորդների հասցեին։

«Այսօր, երբ աշխարհի մի շարք վայրերում արտասուք է հոսում, և մեր թուրքական բանակը, մեր զինվորները խաղաղություն ապահովելու համար իրենց կյանքն են զոհում, մենք նրանց շնորհիվ այսօր տոնք ենք նշում։ Երախտապարտ ենք նրանց և մեր պետության առաջնորդներին»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 8,23 կմ/ժ
    19 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: